История Мира

Информация о пользователе

Привет, Гость! Войдите или зарегистрируйтесь.


Вы здесь » История Мира » Форум на Армянском. » Հայոց պատմությա&


Հայոց պատմությա&

Сообщений 1 страница 10 из 20

1

Հայոց պատմության ժամանակագրություն

Հայոց պատմության ժամանակագրություն

0

2

Տարեթիվ Իրադարձություն
մ.թ.ա. 3-րդ հազարամյակ Քարի դարի սկիզբը Հայկական լեռնաշխարհում
մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին քառորդ Բրոնզի դարի սկիզբ
մ.թ.ա. 15-14-րդ Հայասա
մ.թ.ա. 1450-1400 Հայասայի արքա Մարիասի գահակալությունը[1][2][3][4][5][6]
մ.թ.ա. 1400-1375 Կարաննիի գահակալությունը
մ.թ.ա. 1380 Խեթական պետության մայրաքաղաք Հատտուսան գրավումը և ոչնչացումը Հայասայի զինվորների կողմից
մ.թ.ա. 1375-1340 Հուկկաննասի գահակալությունը[1][2][3][4][5][6]
մ.թ.ա. 13-9-րդ դարեր Նաիրի
9-րդ դարի առաջին կես Արարատյան (Ուրարտու) պետության կազմավորում
մ.թ.ա. 860-590 Վանի թագավորություն կամ Ուրարտու
մ.թ.ա. 860-590 Արամեի գահակալությունը
մ.թ.ա. 859-845 Սալմանասար Գ-ի պատերազմներն Արամեի դեմ
մ.թ.ա. 843-835 Լուտիպրիի գահակալությունը
մ.թ.ա. 835-825 Սարդուրի Ա-ի գահակալությունը
մ.թ.ա. 825-810 Իշպուինիի գահակալությունը
մ.թ.ա. 810-786 Մենուայի գահակալությունը
մ.թ.ա. 9-րդ դարի վերջ-8-րդ դարի սկիզբ Մենուայի ջրանցքի կառուցումը
մ.թ.ա. 786-764 Արգիշտի Ա-ի գահակալությունը
մ.թ.ա. 784 Արգիշտի Ա-ի նվաճումներն Հարավային Կովկասում և Մերձուրմյան շրջանում
մ.թ.ա. 783 Արգիշտի Ա-ի արշավանքները դեպի Անդրեփրատ
մ.թ.ա. 782 Էրեբունի բերդաքաղաքի հիմնադրումը
մ.թ.ա. 776 Արգիշտիխինիլի (Արմավիր) բերդաքաղաքի հիմնադրումը
մ.թ.ա. 764-735 Սարդուրի Բ-ի գահակալությունը
մ.թ.ա. 753-752 Սարդուրի Բ-ի հաղթանակը Ասորեստանի թագավոր Աշշուրնիրարի Զ-ի նկատմամբ
մ.թ.ա. 735-714 Ռուսա Ա-ի գահակալությանը
մ.թ.ա. 714 Սարգոն II-ի արշավանքը Ուրարտու
մ.թ.ա. 714 Մուսասիրի ավերումը
մ.թ.ա. 714-680 Արգիշտի Բ-ի գահակալությունը
մ.թ.ա. 680-ական Ասքանազյան քաղաքական կազմավորման հիմնադրումը Արարատյան թագավորության հյուսիս-արևելյան և արևելյան շրջաններում
մ.թ.ա. 680-640 Ռուսա Բ-ի գահակալությունը

0

3

մ.թ.ա. 673-630 Պարույր Սկայորդու գահակալությունը
մ.թ.ա. 625 կամ 624 Պարույր Սկայորդու որդի Հրաչյա թագավորը ջախջախել է Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի Կվաքսարեա թագավորին
մ.թ.ա. 640-620 Սարդուրի Գ-ի գահակալությունը
մ.թ.ա. 617-609 Ռուսա Գ-ի գահակալությունը
մ.թ.ա. 585-550 Աժդահակի գահակալությունը Մարաստանում
մ.թ.ա. 585-550 Հայերի պայքարը Մարաստանի դեմ
մ.թ.ա. 570-560 Երվանդ Սակավակյացի գահակալությունը
մ.թ.ա. 560-535 Տիգրան Երվանդյանի գահակալությունը
մ.թ.ա. 553-550 Տիգրան Երվանդյանի և Կյուրոս զորավարի պատերազմը Մարաստանի դեմ
մ.թ.ա. 550 Մարաստանի կործանումը
մ.թ.ա. 550 Աքեմենյան պետության հիմնադրումը
մ.թ.ա. 538 կամ 537 Հայկական զորքերի մասնակցությունը Նոր Բաբելոնիայի դեմ Կյուրոս II Մեծի հաղթական պատերազմին և Բաբելոնի գրավմանը
մ.թ.ա. 522-521 Հայերի ապստամբությունը Աքեմենյան տերության դեմ
մ.թ.ա. 401-400 Տասը հազար հույն վարձկան զորքի նահանջը Հայաստանի վրայով
մ.թ.ա. 334 Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը Պարսկաստան
մ.թ.ա. 331 Գավգամելայի ճակատամարտ
մ.թ.ա. 331 Աքեմենյան Պարսկաստանի կործանումը
մ.թ.ա. 330-ից 4-րդ դարի վերջ Երվանդ Գ-ի գահակալությունը
մ.թ.ա. 320-ական Ալեքսանդր Մակեդոնացու Մեմնոն զորավարի ներխուժումը Հայաստան և նրա ջախջախումը հայերի կողմից
մ.թ.ա. 312 Սելևկյան պետության հիմնադրումը
մ.թ.ա. 4-րդ դարի երկրորդ կես Արմավիրը հայոց մայրաքաղաք
մ.թ.ա. 3-րդ դարի կես Ծոփքի ու Կոմմագենեի կուսակալ Սամոս (Շամ) Երվանդականի հռչակումը ինքնուրույն թագավոր
մ.թ.ա. 249-248 Պարթևական թագավորության հիմնադրումը
մ.թ.ա. 240-220 Արշամը (Արսամես) Ծոփքի և Կոմմագենեի միացյալ հայկական պետության թագավոր
մ.թ.ա. 220-215 Աբդիսարեսի գահակալությունը Ծոփքում
մ.թ.ա. 215-201 Քսերքսեսի գահակալությունը Ծոփքում
մ.թ.ա. 220 Սելևկյան գերիշխանության հաստատումը Մեծ Հայքում և Ծոփքում
մ.թ.ա. 220-201 Քսերքսեսը Ծոփքի և Կոմմագենեի միացյալ հայկական պետության թագավոր
մ.թ.ա. 220-200 Երվանդ Դ Վերջինը Հայաստանի թագավոր, Երվանդաշատ քաղաքի հիմնադրումը

0

4

մ.թ.ա. 201-190 Արտաշեսը և Զարեհը (Զարիադրիս) Մեծ Հայքի և Ծոփքի ստրատեգոս-կառավարիչներ
մ.թ.ա. 190 Մագնեսիայի ճակատամարտ
մ.թ.ա. 189 Մեծ Հայքի և Ծոփքի անկախության վերականգնումը
մ.թ.ա. 189-160 Արտաշես Ա-ի գահակալությունը
մ.թ.ա. 183 Փառնակ Պոնտացու դաշինքը Փոքր Հայքի կառավարիչ Միհրդատի հետ, նրանց ներխուժումը Կապադովկիա և պարտությունը
մ.թ.ա. 180-160 Հայկական հողերի միավորումը և Հայկական կենտրոնացված միասնական պետության առաջացումը
մ.թ.ա. 170-ական Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը
մ.թ.ա. 165 Անտիոքոս IV Եպիփանեսի ներխուժումը Ծոփք
մ.թ.ա. 160-115 Արտավազդ Ա-ի գահակալությունը
մ.թ.ա. 115-96 Տիգրան Ա-ի գահակալությունը
մ.թ.ա. 95-55 Տիգրան Բ Մեծի գահակալությունը
մ.թ.ա. 93 Տիգրան Բ-ի արշավանքը Կապադովկիա
մ.թ.ա. 94 Հայ-պոնտական դաշինքի կնքումը
մ.թ.ա. 94 Ծոփքի միացումը Մեծ Հայքին
մ.թ.ա. 89-84 Միհրդատյան առաջին պատերազմը
մ.թ.ա. 87-85 Տիգրան Բ-ի պատերազմը Պարթևստանի դեմ
մ.թ.ա. 87-85 Հայոց Միջագետքի, Կորդուքի ու Հայաստանի հյուսիս-արևելյան երկրամասերի ազատագրումը
մ.թ.ա. 83 Ասորիքի թագավորության գահի հանձնումը Տիգրան Բ-ին
մ.թ.ա. 83-81 Միհրդատյան երկրորդ պատերազմը
մ.թ.ա. 80-ական Տիգրանակերտ քաղաքի հիմնադրումը
մ.թ.ա. 78-77 300 հազար կապադովկիացիների և 100 հազար կիլիկիացիների վերաբնակեցումը Տիգրանակերտում
մ.թ.ա. 70-ական Տիգրան Մեծի գերիշխանության տարածումը Կասպից ծովից մինչև Միջերկրականի արևելյան ափերը և Մեծ Կովկասի լեռնաշղթայից մինչև Կարմիր ծով
մ.թ.ա. 73-71 Զարեհ արքայազնի գլխավորությամբ հայ ավագանու ապստամբությունը Տիգրան Բ-ի դեմ
մ.թ.ա. 74-63 Միհրդատյան երրորդ պատերազմը
մ.թ.ա. 71 Միհրդատ Եվպատորի պարտությունը և փախուստը Հայաստան
մ.թ.ա. 69 Լուկուլլոսի արշավանքը Հայաստան
մ.թ.ա. 69 հոկտեմբերի 6 Տիգրանակերտի ճակատամարտ
մ.թ.ա. 68 սեպտեմբեր Արածանիի ճակատամարտը և հռոմեական զորքի պարտությունը
մ.թ.ա. 67 Տիգրան Կրտսերի ապստամբությունը Տիգրան Բ-ի դեմ
մ.թ.ա. 66 Պոմպեոսի արշավանքը Հայաստան
մ.թ.ա. 55-34 Արտավազդ Բ-ի գահակալությունը
մ.թ.ա. 54-53 Կրասոսի պարթևական արշավանքը, հայ-պարթևական դաշինքը
մ.թ.ա. 53 մայիսի 6 Խառանի ճակատամարտ
մ.թ.ա. 53 Եվրիպիդեսի "Բաքոսուհիներ" դրամայի բեմադրությունը Արտաշատում
մ.թ.ա. 34 Անտոնիոսի արշավանքը Հայաստան, Արտավազդ Բ-ի գերումը
մ.թ.ա. 31 Անտոնիոսի պարտությունը Ակցիումի ճակատամարտում
մ.թ.ա. 30-20 Արտաշես Բ-ի գահակալությունը
մ.թ.ա. 20-8 Տիգրան Գ-ի գահակալությունը
մ.թ.ա. 8-5 Տիգրան Դ-ի և Էրատոն Մեծ Հայքի թագավոր ու թագուհի
մ.թ.ա. 5-2 Արտավազդ Գ-ի գահակալությունը
մ.թ. ա 2-մ. թ. 1 Տիգրան Դ-ի և Էրատոյի գահակալությունը
1-2 Էրատոն Մեծ Հայքի դրածո թագավոր
2-4 Արիոբարզանը Մեծ Հայքի դրածո թագավոր
4-6 Արտավազդ Դ-ն Մեծ Հայքի դրածո թագավոր
6 Տիգրան Ե-ն Մեծ Հայքի դրածո թագավոր
6 Օգոստոս կայսրը Մեծ Հայքի թագավոր նշանակել է Հրեաստանի թագավոր Հերովդես Ա Մեծի թոռանը՝ Տիգրան Ե-ին
6-11 Էրատո թագուհի (երրորդ անգամ)

0

5

11-16 Վոնոն Արշակունիու գահակալությունը Մեծ Հայքում
18-34 Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդի Զենոն-Արտաշեսի գահակալությունը Մեծ Հայքում
34-35 Պարթևաց Արտավան Գ-ի թագավորի որդի Արշակ Ա-ն Մեծ Հայքի թագավոր
35-37 Իբերիայի Փարսման թագավորի եղբայր Միհրդատը Մեծ Հայքի թագավոր
37 Հռոմա-պարթևական պայմանագիրը և Հայաստանի տարածքային կորուստները
47-51 Միհրդատը կրկին Մեծ Հայքի թագավոր
51-54 Փարսմանի որդի Հռադամիզդը Մեծ Հայքի թագավոր
52 Հայ-պարթևական համաձայնությունը, Տրդատ Արշակունու գլխավորությամբ հայ-պարթևական զորքի մուտքը Հայաստան
54-63 Հայերի և պարթևների տասնամյա պատերազմը Հռոմի դեմ
55 Ծոփքի անջատումը Մեծ Հայքից և առանձին թագավորության հիմնադրումը
58-59 Կորբուլոնի արշավանքը Հայաստան և Արտաշատ մայրաքաղաքի ավերումն ու հրկիզումը, Տիգրանակերտի գրավումը
60-61 Հռոմի դրածո Տիգրան Զ-ն Մեծ Հայքի թագավոր, Տիգրանակերտի հռչակումը մայրաքաղաք
61 աշուն Պետոսի արշավանքը Հայաստան
62 Հռոմեական զորքի ծանր պարտությունը հայ-պարթևական ուժերից Հռանդեայում
64 Հռանդեայի պայմանագիր
66 Տրդատ Ա-ի թագադրության արարողությունը Հռոմում և վերադարձը Հայաստան
66-88 Տրդատ Ա-ի գահակալությունը
88-110 Սանատրուկի գահակալությունը, Մծուրք քաղաքի կառուցումը
110-113 Աշխադարը (Շիդար) Մեծ Հայքի թագավոր
117-144 Վաղարշ Ա-ի գահակալությունը, Վաղարշապատ քաղաքի կառուցումը
144-161 Կոմմագենեի Երվանդունիների արքայատան շառավիղ Սոհեմոսը Մեծ Հայքի թագավոր
161-163 Բակուր Արշակունին Մեծ Հայքի թագավոր
163 Արտաշատի գրավումը և ավերումը հռոմեացիների կողմից
164-186 Սոհեմոսը Մեծ Հայքի թագավոր երկրորդ անգամ
186-198 Վաղարշ Բ-ի Արշակունու գահակալությունը, հայ Արշակունիների ինքնուրույն արքայատան հիմնումը
198-216 Խոսրով Ա Մեծի գահակալությունը
215 Կարակալայի արշավանքը Ասորիք և Հայաստան, Խոսրով Ա Մեծի ձերբակալությունը, հայերի ապստամբությունը
217-252 Տրդատ Բ-ի գահակալությունը
234-345 Հայ ժողովրդի պայքարը Արտաշիր I-ի և Շապուհ I-ի դեմ
252-262 Արտավազդ Ե-ի գահակալությունը
253 Սասանյանները գրավել են Հայաստանը
261-293 Պարսկական տիրապետությունը Հայաստանի մեծագույն մասում
262-272 Որմիզդ I Սասանյանի գահակալությունը
272-279 Ներսեհ Սասանյան
279-287 Խոսրով Բի գահակալությունը
287-330 Տրդատ Գ Մեծի գահակալությունը
297 Հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության են մատնել պարսիկներին
298 Մծբինի հաշտության պայմանագիր
300 Հռիփսիմյան կույսերի նահատակումը
301 Հայաստանում քրիստոնեությանը տարածումը և ընդունումը
331-338 Խոսրով Գ Կոտակի գահակալությունը
337 Պարսկական զորքերի ներխուժումը Հայաստան և նրանց պարտությունը
338-350 Տիրանի գահակալությունը
350-368 Արշակ Բ-ի գահակալությունը, հայ ժողովրդի քաջարի պայքարը Սասանյան Պարսկաստանի ներխուժումների դեմ
352 Աշտիշատի ժողով
354 Աշտիշատի երկրորդ եկեղեցական ժողով
368-369 Փառանձեմ թագուհու գահակալությունը
370-374 Պապի գահակալությունը
371 Պարսկական զորաբանակի ջախջախումը Ձիրավի ճակատամարտում
374-378 Վարազդատի գահակալությունը
378-387 Արշակ Գ-ի գահակալությունը
385-387 Հայաստանի բաժանումը Պարսկաստանի և Հռոմի միջև
389-414 Վռամշապուհի գահակալությունը
405 Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական գրերի ստեղծումը
422-428 Արտաշես Գ Արշակունու գահակալությունը

0

6

443-451 Վասակ Սյունին Հայաստանի մարզպան
450-451 Հայոց պատերազմը Սասանյան Պարսկաստանի դեմ
451, մայիսի 26 Ավարայրի ճակատամարտը՝ Վարդանանց պատերազմ
464-482 Ատրվշնասպը Հայաստանի մարզպան
481 Ակոռիի ճակատամարտ
482 Սահակ Բագրատունին Հայաստանի մարզպան
482-484 Համաժողովրդական ապստամբությունը՝ Վահանանց պատերազմը
482 Ներսեհապատի ճակատամարտը
482 Ճարմանայի ճակատամարտը
484 Նվարսակի հաշտության պայմանագրի կնքումը
484-506 Վահան Մամիկոնյանը հայոց մարզպան
492 Հայերի ապստամբությունը Կավատի դեմ
6-4-րդ դար Պավլիկյան շարժում
571-575 Համաժողովրդական ազատագրական պատերազմը պարսկական լծի դեմ
571 Խաղամախու դաշտում Վարդան Մամիկոնյանը ջախջախել է պարսկական 20-հազարանոց բանակը,
591 Պարսկա-բյուզանդական հաշտության պայմանագիրը և Հայաստանի երկրորդ բաժանումը
637 Սասանյան պետության քայքայումը
639-654 Թեոդորոս Ռշտունին հայոց իշխան
640 Արաբների առաջին արշավանքը Հայաստան
640 հոկտեմբերի 6 Դվինի գրավումը և կողոպուտը արաբների կողմից
652 Հաշտության պայմանագրի կնքումը Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի ու Հյուսիսային Միջագետքի արաբ կուսակալ Մուավիայի միջև
654-661 Համազասպ Մամիկոնյանը հայոց իշխան
661-685 Գրիգոր Մամիկոնյանը հայոց իշխան
685-689 Աշոտ Բագրատունին հայոց իշխան
689 Բյուզանդական և արաբական զորքերի արշավանքը Հայաստան
689-693 Ներսեհ Կամսարականը հայոց իշխան
693-726 Սմբատ Բագրատունին հայոց իշխան
695 Մուհամմադ իբն-Մրվան զորավարի ներխուժումը Հայաստան
701 Արմինիա (Հայաստան, Վիրք և Աղվանք) վարչական միավորման ստեղծումը
703 Վարդանակերտի ճակատամարտը և արաբների պարտությունը
705 Հայ նախարարների ողջակիզումը Նախճավանի և Խրամի եկեղեցիներում («Կրակի տարի»)
725 Հարիսի (Հերթի) աշխարհագիրը
732-749 Աշոտ Բագրատունին հայոց իշխան
749-753 Մուշեղ Մամիկոնյանը հայոց իշխան
753-770 Սահակ Բագրատունին հայոց իշխան
770-775 Սմբատ Բագրատունին հայոց իշխան
774-775 Հայ ժողովրդի ապստամբությունը արաբական տիրապետության դեմ
775 ապրիլի 24 Արձնիի (Բագրևանդ) ճակատամարտ
775-781 Աշոտ Բագրատունին հայոց իշխան
781-785 Տաճատ Անձևացին հայոց իշխան

0

7

790-826 Աշոտ Մսակեր Բագրատունին հայոց իշխան
816-837 Բաբեկի ապստամբությունը
826-851 Բագարատ Բագրատունին հայոց իշխանաց իշխան
826 Տարոնի իշխանության հիմնումը
850-852 Ժողովրդական ապստամբություն Խութեցի Հովնանի գլխավորությամբ
852-855 Սմբատ Բագրատունին (Խոստովանող) հայոց իշխան
855 Սմբատ Բագրատունին Բուղա ալ-Քաթիբի կողմից գերեվարումը և տեղափոխումը Սամառա[7]
855-862 Աշոտ Բագրատունին հայոց իշխան[8]
859 Աշոտ Բագրատունին խալիֆայությունից ստացել է հայոց իշխանաց իշխանի տիտղոսը
862 Խալիֆայի անունից ոստիկան Ալի իբն յահյա ալ-Արմանին Աշոտ Բագրատունուն ճանաչել է Հայոց իշխանաց իշխան[9]
862 Աշոտ Բագրատունին Հայաստանի, Վրաստանի և Աղվանքի գերակա իշխան[10]
863 Աբասը ջախջախել է Ջահհաֆին[11]
874 Աշոտ Բագրատունու դուստր Մարիամ իշխանուհին Սևանա կղզում հիմնել է Ս. Աստվածածին և Ս. Առաքելոց եկեղեցիները[12]
884-885 Աշոտ Ա թագադրումը «Թագավոր հայոց և վրաց», Բագրատունյաց թագավորության հաստատումը Հայաստանում
885-895 Թոնդրակյան շարժման սկզբնավորումը
890-914 Սմբատ Ա-ի գահակալությունը
893 Դվինի երկրաշարժ[13]
894 Դողսի ճակատամարտ
898 Թուղխ գետի ափին Սմբատ Ա-ի գլխավորած զորքերը պարտություն են կրել Ահմադից[14]
903 Սմբատ Ա-ի և Յուսուֆի միջև հաշտության պայմանագրի կնքումը[15]
908 Գագիկ Արծրունին թագ է ստացել Յուսուֆից[16]
908 Վասպուրականի անջատումը Բագրատունիների թագավորությունից և Արծրունիների թագավորության հիմնադրումը
909 ապրիլ Յուսուֆի ներխուժումը Սյունիք[17]
910 Նիգ գավառի Ձկնավաճառ վայրում տեղի ունեցած ճակատամարտում Սմբատի պարտությունը Յուսուֆից[18]
914 Յուսուֆը գլխատել է Սմբատ Ա-ին[19]
915 Յուսուֆը կրկին թագ է ուղարկել Գագիկ Արծրունուն[20]
914-929 Աշոտ Բ Երկաթի գահակալությունը
925 Սևանի ճակատամարտը, արաբական զորավար Բեշիրի զորքի ջախջախումը
929-953 Աբաս Բագրատունու գահակալությունը
953-977 Աշոտ Գ Ողորմածի գահակալությունը
961 Անին Հայաստանի մայրաքաղաք
963-1065 Կարսի (Վանանդի) թագավորությունը
964 Աշոտ Ողորմածը հիմնել է Անիի պարիսպների առաջին գիծը, որը կոչվել է «Աշոտաշեն»[21]
966 Խոսրովանույշ թագուհին հիմնել է Սանահինի վանքը
966-1118 Կյուրիկյանների (Լոռու կամ Տաշիր-Զորագետի) թագավորությունը
966 Տարոնի միացումը Բյուզանդական կայսրությանը
972 Աշոտ Գ-ի օժանդակությամբ Տրդատը կառուցել է Արգինա ավանի մայր եկեղեցին[22]
976 Խոսրովանույշը կառուցել է Հաղբատավանքը
977-990 Սմբատ Բ-ի գահակալությունը, որը մինչ այդ եղել է հոր գահակիցը[23]
987-1170 Սյունիքի թագավորությունը
989 հոկտեմբերի 18 Ծումբի ճակատամարտ[24]
989 Սմբատը կառուցել է Անիի պարիսպների երկրորդ գիծը, որը կոչվել է «Սմբատաշեն պարիսպներ»[25]
989-1020 Գագիկ Ա-ի գահակալությունը
1000 Գագիկը կառուցել է Սուրբ Գրիգոր եկեղեցին[26]
1001 Կատրանիդե թագուհու աջակցությամբ Տրդատը կառուցել է Անիի Մայր տաճարը[27]
1020-1041 Հովհաննես-Սմբատի գահակալությունը
1021 Վասպուրականի կցումը Բյուզանդիային
1042-1045 Գագիկ Բ-ի գահակալությունը
1045 Կոստանդին IX Մոնոմախոս կայսրը զենքի ուժով գրավել է Անին և Բագրատունյաց կենտրոնական թագավորությունը անկում է ապրել[28]
1047-1048 Սելջուկյան թուրքերի առաջին արշավանքները Հայաստան, Արծն քաղաքի կործանումը

0

8

1050-1053 Թոնդրակյան շարժման ճնշումը
1054 Տուդրուլի արշավանքը, Մանազկերտի պաշտպանությունը
1064 Ալփ-Արսլանի արշավանքը, Անիի գրավումը
1065 Կարսի (Վանանդի) թագավորության անցումը Բյուզանդիային
1071 Մանազկերտի ճակատամարտ
1080 Ռուբինյան հայկական իշխանության հիմնադրումը Կիլիկիայում
1082-1112 Գող Վասիլի իշխանությունը Քեսուն կենտրոնով[29]
1085 Անիի բարձրագույն դպրոցի հիմնադրումը
1095-1100 Կոստանդին Ա-ն Կիլիկիայի իշխան
1100-1129 Թորոս Ա-ն Կիլիկիայի իշխան
1104 Թորոս Ա-ն իր տերությանն է միացրել Սիս և Անարզաբա քաղաքները
1100-1137 Դաշտային Կիլիկիան Ռուբինյանների իշխանության ներքո
1124 Անիի բնակչության ապստամբությունը Շադդադյանների դեմ
1126 Շադդադյանների հարձակումը Անիի վրա
1129-1137 Լևոն Ա-ն Կիլիկիայի իշխան
1137-1143 Բյուզանդիայի Հովհաննես Կոմնեոս կայսեր արշավանքները Կիլիկիա և հայկական իշխանության ժամանակավոր վերացումը
1145-1169 Թորոս Բ-ն Կիլիկիայի իշխան, Ռուբինյան իշխանության վերականգնումը
1161 Անիի կարճատև ազատագրումը հայ-վրացական զորքերի կողմից
1165 Հայ-վրացական ուժերի նահանջը, Անիի անցումը Շադդադյաններին
1169 Ռուբեն Բ-ն Կիլիկիայի իշխան
1169-1175 Մլեհը Կիլիկիայի իշխան
1173 Մլեհը բյուզանդացիներից ազատագրել է Դաշտային Կիլիկիայի մեծ մասը
1175-1187 Ռուբեն Գ-ն Կիլիկիայի իշխան
1185 Բոհեմունդ III-ը Ռուբեն Գ-ին հրավիրել է Անտիոք, ձերբակալել և ներխուժել Կիլիկիա[30]
1185 Սարգիս Զաքարյանը նշանակվել է վրաց զորքի ամիրսպասալար (գլխավոր հրամանատար)
1187-1198 Լևոն Բ-ն Կիլիկիայի իշխան, որը դեռևս թագավորական թագը չստացած, սկզբնաղբյուրներում հիշատակվել է նաև ինքնակալ[31]
1194 Ամբողջ Կիլիկիայի միավորումը Լևոն Բ Ռուբինյանի իշխանության ներքո
1197 Լևոն Բ-ն թագադրման իրավունք է ստացել Բյուզանդական կայսրից[32]
1198 հունվարի 6 Տարսոնում Ներսես Լամբրոնացու նախագահությամբ Լևոն Բ-ն օծվել է Կիլիկիայի թագավոր[33]
1198 Հայկական թագավորության հռչակումը Կիլիկիայում
1198-1219 Լևոն Բ իշխանը հայոց թագավոր
1203 Դվինի ազատագրումը
1204 Բասենի ճակատամարտը, Իկոնիայի սուլթանության պարտությունը
1206 Կարսի ազատագրումը
1208-1209 Հայ-վրացական զորքերն ազատագրել են Բագրևանդը, Տուրուբերանի հյուսիսային շրջանները
1211 Զաքարյաններն ազատագրել են Սյունիքը և մտան Ատրպատական
1212 Զաքարե ամիրսպասալարի մահը, Իվանեի նշանակումը վրաց թագավորության աթաբեկ
1216 Իկոնիայի սուլթանը ներխուժել է Կիլիկիա
1219 մայիսի 2 Մահացել է Լևոն Ա-ն
1219-1252 Զաբելը դարձել է Կիլիկիայի թագուհի
1222 Զաբելը ամուսնացել է Ֆիլիպի հետ
1225 Հայ իշխանները ձերբակալել են Ֆիլիպին
1220-1221 Մոնղոլական հետախույզ զորամասերի ներխուժումը Հայաստան
1222-1225 Ֆիլիպը Կիլիկիայի թագավոր
1225-1231 Խորեզմի թագաժառանգ Ջալալ ադ Դինի արշավանքները Հայաստան
1226 Զաբելը ամուսնացել է Հեթումի հետ և սկիզբ է դրվել Հեթումյանների արքայատոհմին
1226-1269 Հեթում Ա-ն Կիլիկիայի թագավոր, Հեթումյանների արքայատան հիմնադրումը
1228 Հեթում Ա-ն թողարկել է երկլեզվյան դրամներ[34]
1236 Չարմադան Նոյինը նվաճել է Զաքարյան իշխանապետության տարածքը
1242-1245 Մոնղոլները Բաչուի հրամանատարությամբ զավթել են Հայաստանի հարավ-արևմտյան նահանգները
1249 Հայ իշխանների զինված ապստամբությունը մոնղոլական տիրապետության դեմ
1254 Արղունի աշխարհագիրը Հայաստանում
1254-1256 Հեթում Ա-ն մեկնել է Կարակորում և կնքվել է հայ-մոնղոլական պայմանագրը[35]
1259-1261 Հայ և վրաց իշխանների երկրորդ ապստամբությունը մոնղոլական տիրապետության դեմ
1266 Եգիպտոսի մամլուքների ներխուժել են Կիլիկիա[36]
1266 օգոստոսի 24 Մառիի ճակատամարտում հայերը պարտություն են կրել եգիպտացիներից[37]
1268 Հայ-եգիպտական պայմանագիր
1269 Հեթում Ա-ն մոնղոլների համաձայնությամբ գահը հանձնել է որդուն՝ Լևոնին և դարձել վանական[38]
1269-1289 Լևոն Գ-ն Կիլիկիայի թագավոր[39]
1277 Կրկին Կիլիկիա ներխուժած եգիպտական զորքերը պարտություն են կրել Լևոն Գ-ից[40]
1275-1276 Մամլուքների, սելջուկների, թուրքմենների արշավանքները Կիլիկիա[41]
1278-1279 Մամլուքները արշավել են Կիլիկիա
1280 Հիմնադրվել է Գլաձորի համալսարանը
1289-1306 Հեթում Բ-ն դարձել է Կիլիկիայի թագավոր
1292 Մամլուքները գրավել են Հռոմկլան և կաթողիկոսական աթոռը տեղափոխվել է Սիս[42]
1293 հունիս Կիլիկիայի և Եգիպտոսի միջև հաշտության պայմանագիր է կնքվել[43]
1306 Հեթում Բ-ն պաշտոնապես գահը հանձնել է իր եղբորորդուն՝ Լևոն Գ-ին[44]
1306-1307 Լևոն Դ-ն Կիլիկիայի թագավոր
1307 Սսի եկեղեցական ժողով
1308 Լևոն թագավորի և 40 հայ իշխանների սպանությունը Անարզաբայում, հայ-մոնղոլական դաշինքի խզումը
1308-1320 Օշինը Կիլիկիայի թագավոր
1316 Ադանայի եկեղեցական ժողով
1318 Եգիպտոսի մամլուքների և Իկոնիայի թուրքմեն կարակումների ներխուժումը Կիլիկիա
1320 Եգիպտոսի մամլուքները հարձակվել են Կիլիկիայի վրա[45]
1320-1342 Լևոև Ե-ն Կիլիկիայի թագավոր
1323 մայիսի 31 Հայ-եգիպտական հաշտության պայմանագիր
1337 Կիլիկիայի և Եգիպտոսի միջև հաշտության պայմանագրի կնքումը, Այաս նավահանգստի անցումը Եգիպտոսին
1343-1344 Կոստանդին Գ-ն (Գվիդոն-Կի) Կիլիկիայի թագավոր, Լուսինյան արքայատան հաստատումը Կիլիկիայում
1344 նոյեմբերի 17 Ադանա քաղաքում սպանել են Կոստանդին Գ-ին և նրա եղբայր Բոհեմուդին[46]
1345-1363 Կոստանդին Դ-ն Կիլիկիայի թագավոր
1355 Մամլուքները գրավել են և ավերել Ադանա և Տարսոն քաղաքները
1360 Կիպրոսի Պետրոս I-ի զորքերը գրավել են Կոռիկոսը[47]
1365-1373 Կոստանդին Ե-ն Կիլիկիայի թագավոր
1373-1410 Գործել է Տաթևի համալսարանը
1374-1375 Լևոն Զ Լուսինյանը Կիլիկիայի վերջին թագավոր
1375 Կիլիկյան հայկական թագավորության անկումը

0

9

1375-1424 Հայ իշխան Կոստանդինի փաստացի կառավարումը Կիլիկիայում
1385-1403 Լենկթեմուրի արշավանքները
1390-ական-1446 Գործել է Մեծոփա վանքի բարձրագույն դպրոցը
1410-1468 Հայաստանը կարակոյունլու թուրքմենների տիրապետության տակ
1441 Ամենայն հայոց կաթողիկոսության աթոռի վերահաստատումը Վաղարշապատում
1468-1502 Հայաստանը ակկոյունլու թուրքմենների տիրապետության տակ
1487 Օսմանյան թուրքերը նվաճել են Կիլիկյան Հայաստանը
1500-1704 Գործել է Բաղեշի Ամիրդոլու վանքի բարձրագույն տիպի դպրոցը
1512 Թուրք-իրանական պատերազմների սկիզբը
1512 Հայերեն առաջին գրքի տպագրումը Վենետիկում
1532-1555 Պարսկա-օսմանյան պատերազմները Հայաստանում
1540-ական Հայկական գաղութի հիմնումը Մադրասում
1547 Էջմիածնի առաջին ժողովը և Հայաստանի ազատագրության հարցի բարձրացումը
1555 Ամասիայի հաշտության պայմանագրի կնքումը Թուրքիայի և Իրանի միջև, Հայաստանի երրորդ բաժանումը
1567 Հայկական տպարանի հիմնումը Կոստանդնուպոլսում Աբգար դպիրի կողմից
1578-1590 Պարսկա-օսմանյան նոր պատերազմները Հայաստանում
1604 Հայերի բռնագաղթը Աբբաս I կողմից
1604-1603 Նոր Ջուղայի հիմնադրումը
1615 Հիմնադրվել է Սյունյանց Մեծ կամ Հարանց անապատի բարձրագույն դպրոցը
1635 Սուլթան Մուրադի արշավանքը, Երևանի գրավումը
1637 Սկսել է գործել Էջմիածնի բարձրագույն դպրոցը
1638 Հայկական տպարանի հիմնադրումը Նոր Ջուղայում
1639 Թուրքիայի և Պարսկաստանի միջև Կասրե Շիրինում հաշտության կնքումը, Հայաստանի չորրորդ բաժանումը
1667 Առևտրական պայմանագրի կնքումը Ռուսաստանի և Նոր Ջուղայի վաճառականական ընկերության միջև
1673 Հայկական տպարանի հիմնադրումը Մարսելում
1677 Էջմիածնի ժողովը Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ
1680 Իսրայել Օրին մեկնել է Եվրոպա
1699 Իսրայել Օրին Հայաստանում, Անգեղակոթի ժողովը
1701 Իսրայել Օրու տեսակցությունը Պետրոս I հետ
1717 Մխիթար Սեբաստացին Սուրբ Ղազար կղզում հիմնել է Մխիթարյան միաբանությունը
1722-1730 Ազատագրական կռիվները Սյունիքում Դավիթ Բեկի և Մխիթար սպարապետի գլխավորությամբ
1722 Ռուսական զորքերի արշավանքը Պարսկաստան
1722 սեպտեմբերի 22 Հայ-վրացական զորքերի միավորումը Գանձակի մոտ՝ Չոլակ դաշտում
1724 Օսմանյան բանակի ներխուժումը Արևելյան Հայաստան
1724 նոյեմբերի 10 Պետրոս I հրամանագիրը հայ ժողովրդին իր հովանավորության տակ առնելու մասին
1725 փետրվար Օսմանյան 6 հազարանոց բանակի ոչնչացումը Վարանդայում
1725 Հայկական իշխանության ստեղծումը Սյունիքում
1727 Հալիձորի պաշտպանությունը, թուրքական բանակի պարտությունը
1728 Հայկական ապստամբության ղեկավարներ Դավիթ Բեկի և Եսայի Հասան-Ջալալյանի մահը
1735 Պարսկական զորքերի հաղթանակը օսմանցիների դեմ և պարսկական իշխանության վերահաստատումը Հարավային Կովկասում
1746 Աստրախանում հիմնադրվել է հայկական դատարան
1763 Մոզդոկում կազմավորվել է հայկական գաղթավայր
1769 Մովսես Սարաֆյանի մշակած՝ Հայաստանի ազատագրության ծրագիրը հանձնվել է ռուսական կառավարությանը
1770-1771 Մադրասի ազատագրական խմբակի ստեղծումը
1771 Հայաստանում (Էջմիածին) հիմնադրվել է առաջին տպարանը
1772 Հիմնադրվել է Մադրասի հայկական տպարանւ
1779 Հիմնադրվել է Նոր Նախիջևանի հայկական գաղթավայրը
1781 Պետերբուրգում Գրիգոր Խալդարյանի կողմից հիմնադրվել է Խալդարյանց տպարանը
1783 Հովսեփ Արղությանը և ովհաննես Լազարյանը ռուսական կառավարությանը ներկայացրին ռուս-հայկական դաշնագրության երկու նախագիծ
1794 Հայկական առաջին թերթի՝ «Ազդարար»-ի հրատարակումը Մադրասում
1795 Աղա Մահմեդ խան Կաջարի արշավանքն Հարավային Կովկաս, Թիֆլիսի գրավումը
1796 Ռուսական զորքերի արշավանքը Հարավային Կովկաս
1796 Աղա Մահմեդ խանի երկրորդ արշավանքը
1801 սեպտեմբերի 12 Ալեքսանդր I-ը հրովարտակով Արևելյան Վրաստանը միացրել է Ռուսաստանին, Վրաստանի հետ Ռուսաստանին միացվել են նաև Լոռին, Փամբակը, Ղազախը, Բորչալուն
1804-1813 Ռուս-պարսկական պատերազմը
1804 մայիս Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը
1805 մայիսի 14 Քյուրակչայի պայմանագիրը, Ղարաբաղի խանության միացումը Ռուսաստանին
1806-1812 Ռուս-թուրքական պատերազմը
1807 Արփաչայի ճակատամարտը ռուսական և թուրքական զորքերի միջև
1808 Ռուսական զորքերի Երևանյան երկրորդ արշավանքը
1808 Ռուսական զորքերը գրավել են Նախիջևանը
1811 Հիմնվել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը
1812 Պետերբուրգում հիմնվել է Հովսեփ Հովհաննիսյանի տպարանը
1813 Գյուլիստանի հաշտության պայմանագիրը
1815 Մոսկվայում բացվել է Լազարյան ճեմարանը
1816 Աստրախանում լույս է տեսել «Արևելյան ծանուցմունք» շաբաթաթերթը՝ արևելահայ առաջին պարբերականը
1824 Թիֆլիսում բացվել է Ներսիսյան դպրոցը
1826-1828 Ռուս-պարսկական պատերազմը

0

10

1826 հուլիսի 16-17 Պարսկական զորքերը ներխուժել են Ղարաբաղ
1826 հուլիսի 25-սեպտեմբերի 10 Շուշվա բերդի հերոսական պաշտպանությունը
1826 սեպտեմբերի 3 Շամքորի (Շամխորի) ճակատամարտում ռուսական բանակը հաղթանակ է տարել
1826 սեպտեմբերի 13 Ռուսական զորքերը հաղթանակ են տարել Ելիզավետպոլի ճակատամարտում
1826 սեպտեմբերի 21 Միրաքի ճակատամարտում ռուսական զորքերը պարտության են մատնել Երևանի սարդարի զորքերին
1827 մարտ-մայիս Թիֆլիսում կազմավորվել են Հայկական կամավորական ջոկատները
1827 ապրիլի 2 Սկսվել է ռուսական զորքերի Երևանյան երրորդ արշավանքը
1827 ապրիլի 13 Ռուսական առաջապահ զորքերը գրավել են Էջմիածինը
1827 ապրիլի 27 Ռուսական զորքերը պաշարել են Երևանի բերդը
1827 հուլիսի 5 Ջևան-Բուլաղի ճակատամարտը
1827 հուլիսի 21 Կարագիադինի հաշտության բանակցությունները
1827 օգոստոսի 17 Օշականի ճակատամարտը
1827 հոկտեմբերի 1 Երևանի գրավումը
1827 հոկտեմբերի 6 Կազմվել է Երևանի ժամանակավոր վարչությունը
1827 նոյեմբերի 6-1828 հունվարի 7 Դեհխառականի բանակցությունները
1827 դեկտեմբեր Հիմնադրվել է Շուշիի հայկական տպարանը
1828 փետրվարի 10 Կնքվել է Թուրքմենչայի պայմանագիրը, Արևելյան Հայաստանը միացվել է Ռուսաստանին
1828 փետրվարի 26 Սկսվել է պարսկահայերի վերաբնակեցումը
1828 մարտի 21 Կազմակերպվել է Հայկական մարզը
1828-1829 Ռուս-թուրքական պատերազմը
1828 հունիսի 23 Կարսի գրավումը
1828 հուլիսի 23 Ռուսական զորքերը գրավել են Ախալքալաքը
1828 օգոստոսի 15 Ռուսական զորքերը գրավել են Ախալցխան
1828 օգոստոսի 28 Ռուսական զորքերը գրավել են Բայազետը
1828 սեպտեմբերի 12 Ռուսական զորքերը գրավել են Ալաշկերտը
1829 հունիսի 27 Էրզրումի գրավումը
1829 սեպտեմբերի 2 Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիր
1829 Լազարյան ճեմարանի տպարանի հիմնադրումը
1829 Արևմտահայերի գաղթը Արևելյան Հայաստան
1830-1838 Իշխան Բեհբութովը Հայկական մարզի վարչության պետ
1833 հունիսի 23 Փոփոխվել է Հայկական մարզի վարչական կառուցվածքը
1834 Նոր վարչական բաժանում Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում
1836 մարտի 11 Նիկոլայ I վավերացրել է հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը («Պոլոժենի»)
1836 սեպտեմբերի 11 Վենետիկում բացվել է մխիթարյանների Ռափայելյան վարժարանը
1837 փետրվարի 22 Հայկական եկեղեցական բարձրագույն խորհրդի՝ Սինոդի հիմնումը Էջմիածնում
1837 մայիսի I Բացվել է Երևանի կոնսիստորիան
1837 սեպտեմբերի 2 Երևանի թեմական դպրոցի բացումը
1837 հոկտեմբերի 4 Գյումրին վերանվանվել է Ալեքսանդրապոլ
1838 փետրվար - Նոր Բայամարտ գետի շրջանում տեղի են ունեցել գյուղացիական հուզումներ
1838 հունիսի 22 Բացվել է Շուշիի թեմական դպրոցը
1839 նոյեմբերի 3 Հրապարակվել է Գյուլհանեի Հաթթը շերիֆ կոչվող հրովարտակը (թանզիմաթ)
1840 ապրիլի 10 Հայկական մարզի վերացումը, Վրացամերեթական նահանգի և Կասպիական մարզի ստեղծումը
1840-1850 Գյուղացիական հուզումները Արևելյան Հայաստանի տարբեր գավառներում
1843 մայիս Վենետիկում սկսել է հրատարակվել «Բազմավեպ» հանդեսը
1844 նոյեմբեր Հիմնվել է Կովկասի փոխարքայությունը, փոխարքա էնշանակվել Միխայիլ Վորոնցովը
1846 դեկտեմբերի 14 Հարավային Կովկասի վարչական նոր բաժանումը
1847 մայիսի 9 Կ. Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներից կազմվել են Հոգևոր և Գերագույն ժողովները
1847-1863 Վիեննայում մխիթարյանները հրատարակել են «Եվրոպա» շաբաթաթերթը
1849 հունիսի 9 Կազմակերպվել է Երևանի նահանգը
1850 հունվարի 2 Երևանում բացվել է Հռիփսիմյան դպրոցը
1850 սեպտեմբերի 1 Թիֆլիսում հրատարակվել է «Արարատ» շաբաթաթերթը
1852 փետրվարի 2 Կ. Պոլսում հրատարակվել է «Մասիս» լրագիրը
1853-1856 Ղրիմի (Արևելյան) պատերազմը
1853 հոկտեմբերի 30 Պատերազմական գործողություններ են սկսվել Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատում
1853 նոյեմբերի 19 Բաշկադըքլարի ճակատամարտը
1854 հուլիսի 19 Ռուսական զորքերը գրավել են Բայազետը
1854 հուլիսի 24 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը
1855-1856 Փարիզում Ստեփան Ոսկանը հրատարակել է «Արևելք» հանդեսը
1856 փետրվարի 18 Սուլթան Աբդուլ Մեջիդը հրապարակել է Հաթթը Հումայուն կոչվող բարենորոգումների հրովարտակը
1856 մարտի 18 Կնքվել է Փարիզի հաշտության պայմանագրը
1856 հոււիսի 28 Կարսը վերադարձվել է Թուրքիային
1856 սեպտեմբերի 15 Կ. Պոլսում Հարություն Սվաճյանի խմբագրությամբ լույս է տեսել «Մեղու» հանդեսը
1857 մարտի I Բացվել է Վարագավանքի ժառանգավորաց վարժարանը
1858 հունվարի 1 Թիֆլիսում Մանդինյանի խմբագրությամբ լույս է տեսել «Մեղու Հայաստանի» պարբերականը
1858 հունվար Մոսկվայում լույս է տեսել «Հյուսիսափայլ» ամսագիրը
1858 Շահագործման են հանձնվել Ղափանի և Հալիձորի պղնձաձուլական գործարանները
1859 հունվար-1865 Փարիզում Ստեփան Ոսկանը հրատարակել է «Արևմուտք» հանդեսը
1860 մայիսի 24 Ընդունվել է Արևմտահայերի Ազգային սահմանադրությունը
1861 փետրվարի 19 Ալեքսանդր II-ի հրովարտակը՝ ճորտատիրական իրավունքի վերացման մասին
1862 օգոստոսի 2 Զեյթունի ապստամբություն
1865 Թիֆլիսի համքարությունների արհեստավորների ելույթը քաղաքային ինքնավարության հակահամքարական միջոցառումների դեմ
1865 հոկտեմբեր Երևանում հիմնվել է Հայկական թատրոնը
1866 Երևանում բացվել է Գայանյան օրիորդաց դպրոցը
1869 հունիսի 17 Թիֆլիսում բացվել է Գայանյան օրիորդաց դպրոցը
1870 մայիսի 14 Ալեքսանդր II-ի հրովարտակը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին
1870 Ախալցխայում բացվել է Եղիսաբեթյան իգական դպրոցը
1871 հունվարի 1-1909 Զմյուռնիայում լույս է տեսել «Արևելյան մամուլ» ամսագիրը
1871 հունվարի 30 Ալեքսանդրապոլում բացվել է Արղության հայ օրիորդաց դպրոցը
1872 հունվարի 1-1920 Թիֆլիսում լույս է տեսել «Մշակ» թերթը (ընդմիջում՝ 1885)
1872 մարտի 3 Վանում հիմնվել է «Միություն ի Փրկության» գաղտնի ընկերությունը
1872, սեպտեմբերի 23 Բաքվում բացվել է Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը
1874 սեպտեմբերի 28 Էջմիածնում բացվել է Գևորգյան ճեմարանը
1875 հոկտեմբեր Զեյթունի ապստամբություն
1876 դեկտեմբերի 11 Թուրքական սահմանադրության հռչակումը
1876 Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանի բացումը
1877-1878 Ռուս-թուրքական պատերազմը
1877 ապրիլի 17 (29) Ռուսական զորքերի երևանյան ջոկատը և հայ աշխարհազորայինները գրավել է Բայազետը
1877 մայիսի 5 (17) Ռուսական զորքերը գրավել են Արդահանը
1877 նոյեմբերի 6 Ռուսական բանակը գրավել է Կարսը
1877 նոյեմբերի 8 Թիֆլիսում բացվել է Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոցը
1878 Կ. Պոլսում հիմնվել է մշակութային Արևելյան ընկերությունը
1878 փետրվարի 8 Ռուսական զորքերը գրավել են Էրզրումը
1878 փետրվարի 19 (մարտի 13) Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը
1878 մարտի 8 Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ.Պոլսից մեկնել է Բեռլին՝ Հայկական հարցը Բեռլինի կոնգրեսին ներկայացնելու համար
1878 հուլիսի 1 Բեռլինի դաշնագրի կնքումը
1878 Կարսը, Արդահանը և Բաթումը իրենց շրջաններով միացվել են Ռուսաստանին
1878 Վանի հիմնվել է Երամյան վարժարանը
1878 աշուն Արարատյան ընկերությունը Վանում բացել է «Վարժապետանոցը»՝ Մկրտիչ Փորթուգալյանի գլխավորությամբ[48]
1879 հոկտեմբերի 1 Երևանամ բացվել է առաջին քաղաքային դուման
1880 հունիսի 1 Կ. Պոլսում կազմվել է կրթական-մշակութային «Միացյալ ընկերությունը»
1881 հուլիսի 6 Թիֆլիսում հիմնվել է «Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը»
1881 հոկտեմբերի 1 Կարինում հիմնադրվել է Սանասարյան վարժարանը
1881 նոյեմբերի 1 Բացվել է Երևանի ուսուցչական սեմինարիատը
1881 նոյեմբերի 8 Բացվել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցը
1881 Կարինում հիմնվել է «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը
1882 Մոսկվայի հայ ուսանողները հիմնել են «Հայրենասերների միության» գաղտնի խմբակը
1885 հոււիսի 20-1923 Ֆրանսիայի Մարսել քաղաքում Մկրտիչ Փորթուգալյանի խմբագրությամբ հրատարակվել է «Արմենիա» թերթը
1885 Վանում հիմնվել է Արմենական կազմակերպությունը՝ առաջին քաղաքական կուսակցությունը հայ իրականության մեջ
1886 Նյու Յորքում հիմնվել է ամերիկահայ առաջին հասարակական կազմակերպությանը՝ «Հայկական միությունը»
1887 հունվար Վիեննայի Մխիթարյան միաբանությունը հրատարակել է «Հանդես ամսօրյա» ամսագրի առաջին համարը
1887 Ժնևում կազմակերպվել է Հնչակյան կուսակցությունը
1889-1907 Թիֆլիսում հրատարակվել է «Մուրճ» ամսագիրը
1890 Թիֆլիսում կազմակերպվել է Դաշնակցական կուսակցությունը
1891 փետրվար Աբդուլ Համիդ I-ը ստեղծել է «Համիդիե» գնդերը հայերին կոտորելու համար
1892 Թիֆլիսում հիմնադրվել է «Հայ բանվոր հեղափոխականների ասոցիացիա» կազմակերպությունը
1894 օգոստոս Սասունի ինքնապաշտպանությունը
1894 Երևանում բացվել է Սարաջյանի գինու, կոնյակի գործարանը
1895 Ալեքսանդրապոլում տեղի է ունեցել Մալխասյանի տպարանի բանվորների գործադուլը
1895 Պետերբուրգում Լենինի գլխավորությամբ ստեղծվել է «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միությունը»
1895 մայիսի 11 Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները թուրքական կառավարությանն են ներկայացրել հայկական վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու ծրագիրը
1895 սեպտեմբեր-դեկտեմբեր Հայերի զանգվածային կոտորածներ են տեղի ունեցել Արևմտյան Հայաստանի գավառներում
1895 հոկտեմբերի 12 Զեյթունի ապստամբություն
1896 ապրիլի 8 Բանվորների գործադուլը Ախթալայում
1896 հանիս Վանի պաշտպանությունը
1896 օգոստոս Հայերի կոտորածներ սկսվել են Կ. Պոլսում
1896 նոյեմբերի 16 Կ. Պոլսում լույս է տեսել «Բյուզանդիոն» թերթը
1897 հոկտեմբեր Բանվորական ելույթներ են տեղի ունեցել երկաթուղու շինարարության Կարսի տեղամասում
1898 փետրվար Երևանում բացվել է Կովկասյան գյաղատընտեսական ընկերության բաժանմունք
1898 մարտի 1-8 ՌՍԴԲԿ առաջին համագումարը
1898 Թիֆլիսում կազմակերպվել է հայ բանվորների առաջին սոցիալ-դեմոկրատական մարքսիստական խումբը
1899 հունվարի 1 Շահագործման է հանձնվել Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղագիծը
1899 հուլիսի 15 Ավարտվել է Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարությունը
1899 Ստեփան Շահումյանի ղեկավարությամբ Ջալալօղլիում (Ստեփանավան) ստեղծվել է Հայաստանում առաջին մարքսիստական խմբակը

0


Вы здесь » История Мира » Форум на Армянском. » Հայոց պատմությա&