История Мира

Информация о пользователе

Привет, Гость! Войдите или зарегистрируйтесь.


Вы здесь » История Мира » Форум на Армянском. » Հայոց պատմությա&


Հայոց պատմությա&

Сообщений 11 страница 20 из 20

11

1900-1903 Լենինյան «Իսկրա» թերթի հրատարակությունը
1900 հուլիսի 3 Թուրք-քրդական ուժերը հարձակվել են Սասունի Սպաղանք գյուղի վրա և կոտորել բնակչությանը[49]
1901 Երևանում ստեղծվել է սոցիալ-դեմոկրատական լենինյանսկրայական խմբակ
1901 դեկտեմբերի 10-20 Ռիգայամ տեղի է ունեցել Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստեփան Շահումյանը ղեկավարել է հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը
1901 դեկտեմբերի 13 Բացվել է Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղագիծը
1901 Ստեփան Շահումյանը Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնադրել է մարքսիստական «Թեորետիկ» խմբակը
1902 ապրիլի 10 Հիմնադրվել է Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը
1902 Ստեփան Շահումյանը Բոգդան Կնունյանցի, Զուրաբյանի, Խումարյանի, Սարգիս Խանոյանի և ուրիշների հետ միասին Թիֆլիսում հիմնադրել է լենինյանսկրայական ուղղության «Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը»
1902 հոկտեմբեր Թիֆլիսում լույս է տեսել «Հայ սոցիալ-դեմոկրատների միության» օրգան «Պրոլետարիատ» թերթը
1903 հունվարի 12 Ցարական կառավարությունը օրենք է հաստատել հայ եկեղեցական գույքի և կալվածքների բռնագրավման և պետականացման մասին
1903 մարտ Թիֆլիսում ստեղծվել է ՌՍԴԲԿ Կովկասյան միությունը
1903 մայիս և նոյեմբեր Հաղպատի գյուղացիների զինված ելույթը կալվածատեր Բարաթովի դեմ
1903 հունիսի 12 Նիկոլայ II-ը ստորագրել է հայոց եկեղեցու գույքի բռնագրավման մասին օրենքը[50]
1903 հուլիսի 17 Բացվել է ՌՍԴԲԿ երկրորդ համագումարը
1903 սեպտեմբերի 23 Երևանի փոխնահանգապետ Նակաշիձեն կազակների ուղեկցությամբ մտել է Էջմիածնի վանք
1903 հոկտեմբեր ՌՍԴԲԿ Կովկասյան միության երկրորդ համագումարը
1903 հոկտեմբերի 14 Հնչակյանները կատարել են եկեղեցական գույքի բռնագրավման հետ կապված ամենամեծ ահաբեկչությունը Կովկասի կառավարչապետ Գոլցինի դեմ[51]
1903 նոյեմբեր Հիմնվել է Հավլաբարի բոլշևիկյան ընդհատակյա տպարանը
1903 Ստեղծվել է «Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպությունը» («սպեցիֆիկներ»)[52]
1903 Ժնևում հիմնվել է «Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպությունը» (սպեցիֆիկներ)
1904 փետրվարի 22 ՌՍԴԲԿ Կենտկոմը Ժնևում հաստատել է հայերեն և վրացերեն սոցիալ-դեմոկրատական գրականության հրատարակող հանձնաժողովի կազմը՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ
1904 փետրվար-մայիս Սասունի ապստամբությունըը
1904 ապրիլի 13 Տեղի է ունեցել Սեմալի մարտը, սպանվել է Հրայրը[53]
1904 ապրիլի 29 Ալեքսանդրապոլի արդյունաբերական և այլ ձեռնարկությունների աշխատողների գործադուլը
1904 մայիս ՌՍԴԲԿ Կովկասյան միության երրորդ համագումարը
1904 հուլիս Շամիրամի մարտ
1905 հունվարի 9 «Արյունոտ կիրակի» դեպքերը Պետերբուրգում, Ռուսական առաջին բուրժուա-դեմոկրատական հեղափոխության սկիզբը
1905 փետրվարի 6 Բաքվի նահանգապետ, իշխան Նակաշիձեի հրահրումով մի քանի օր անընդհատ տեղի են ունենում հայերի կոտորածներ[54]
1905 փետրվար Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Ելիզավետպոլում, Շուշիում և այլուր
1905 մարտ-ապրիլ Գործադուլային շարժումներ և բողոքի ցույցեր Երևանում, Ալավերդիում, Ալեքսանդրապոլում, Կարսում
1905 ապրիլի 25 Լոնդոնում բացվել է ՌՍԴԲԿ երրորդ համագումարը
1905 ապրիլի 25 Խարսի կռիվ[55]
1905 ապրիլ Ժնևում գումարված «Դաշնակցություն» կուսակցության խորհուրդը մշակել է «Կովկասյան նախագիծը»
1905 մայիս Ստեղծվել է ՌՍԴԲԿ Բորչալուի գավառական կոմիտեն
1905 օգոստոսի 1 Ցարական կառավարությունը չեղյալ հայտարարել է եկեղեցական գույքի բռնագրավման օրենքը
1905 հոկտեմբերի 1 Տեղի է ունեցել Ալվառինջի կռիվը
1905 հոկտեմբերի 15 Սկսվել է Հայաստանի երկաթուղայինների ընդհանուր գործադուլը
1905 հոկտեմբերի 17 Նիկոլայ II-ը հրապարակել է հրովարտակ՝ խոստանալով օրենսդրական դումա և դեմոկրատական ազատություններ, Ալավերդու հանքագործների գործադուլը
1905 նոյեմբերի 20 Ալավերդու հանքագործների գործադուլը
1906 փետրվար Ցարական զորքերը ապստամբ գյուղացիներին ահաբեկելու նպատակով ռմբակոծել են Սիսիանի Անգեղակոթ, Բռնակոթ գյուղերը
1906 ապրիլի 1 Թիֆլիսում լույս է տեսել բոլշևիկյան «Կայծ» թերթը՝ Ստեփան Շահումյանի և Սուրեն Սպանդարյանի խմբագրությամբ
1906 ապրիլի 10 Ստոկհոլմում բացվել է ՌՍԴԲԿ չորրորդ «Միավորիչ» համագումարը
1906 հունիս Թիֆլիսում ստեղծվել է «Կովկասի հայոց դպրոցների ուսուցիչների և վարժուհիների միությունը»
1906 օգոստոսի 2 Բոլշևիկների ղեկավարությամբ Ալավերդիում սկսվել է խոշոր գործադուլ
1906 օգոստոսի 18 Թիֆլիսում լույս է տեսել բոլշևիկյան «Նոր խոսք» թերթը Ստեփան Շահումյանի և Սուրեն Սպանդարյանի խմբագրությամբ
1906 սեպտեմբեր Երևանում սկսել է գործել քաղաքային ձիաքարշը
1907 հունվարի 27 Երևանի Սարաջևի գործարանի բանվորների գործադուլը
1907 մարտի 10 Ալեքսանդրապոլի տպագրական բանվորների գործադուլը
1907 մարտի 26-29 Ղափանի պղնձահանքերի բանվորների գործադուլը
1907 ապրիլի 30 Լոնդոնում գումարվել է ՌՍԴԲԿ հինգերորդ համագումարը
1907 մայիս Երևանում գործարկվել է առաջին հիդրոէլեկտրակայանը
1907 մայիսի 27 Սուլուխի կռվում Գևորգ Չավուշը վիրավորվել է և հաջորդ օրը մահանում[56]
1907 հունիսի 3 Ստոլիպինյան պետական հեղաշրջումը Ռուսաստանում
1907 հունիս Ստեղծվել է «Սոցիալիստ հեղափոխականների կուսակցության հայկական կազմակերպության»
1907 դեկտեմբերի 27 Փարիզում հրավիրվել է Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների և խմբերի կոնգրեսը
1908 փետրվարի 20 Ավարտվել է Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը
1908 հուլիսի 23 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը
1909 մարտի 31-ապրիլի 13 Ադանայի և շրջակա հայերի կոտորածը[57]
1910 հունիս Ալավերդու հանքարդյունաբերական շրջանի Սիսիմադանի պղնձաձուլական գործարանի բանվորների գործադուլը
1910-1911 Գյուղացիական ելույթներ ռն տեղի ունեցել Երևանի, է ջմիածնի, Նոր Բայազետի, Ալեքսանդրապոլի, Զանգեզուրի գավառներում
1911 փետրվարի 21- 23 Կողբի աղահանքերի բանվորների գործադուլը
1912 հունվարի 5 Պրահայում բացվել է ՌՍԴԲԿ վեցերորդ կոնֆերանսը, Ստեփան Շահումյանը և Սուրեն Սպանդարյան ընտրվել են Կենտկոմի կազմում
1912 հոկտեմբերի 2 Ամենայն հայոց Գևորգ կաթողիկոսի դիմումը Նիկոլայ II-ին
1912 հոկտեմբերի 9 Սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը, որին մասնակցել է Անդրանիկի գլխավորած հայկական ջոկատը<ref><Жебокрицкий В., Болгария во время Балканских войн 1912-1913гг., Киев, 1961, с. 96/ref>
1912 նոյեմբերի 10 Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ կազմվել է Ազգային պատվիրակություն Հայկական հարցը եվրոպական պետությունների մոտ արծարծելու համար
1913 հունվար Թուրքիայում իշխանության գլուխ է անցել Էնվեր, Թալեաթ և Ջեմալ Փաշաների եռապետությունը
1913 մայիսի 4 Երևանում բացվել է հեռախոսային ցանցը
1913 հունիսի սկիզբ Կազմվել է Արևմտյան Հայաստանում անցկացվելիք բարենորոգումների ռուսական նախագիծը
1913 հունիսի 29 Սկսվել է Բալկանյան երկրորդ պատերազմը
1913 հուլիսի 3 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսել է Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը
1914 հունվարի 26 Ռուսաստանի և Թուրքիայի միջև Կ. Պոլսում համաձայնագիր
1914 ապրիլ Հայաստանում վերատեսուչներ են ընտրվել նորվեգացի գնդապետ Հոֆը և հոլանդացի դիվանագետ Վեսթենենկը
1914 հուլիսի 19 Սկսվել է առաջին համաշխարհային պատերազմը
1914 հուլիսի 20 Կ. Պոլսում Գերմանիայի և Թուրքիայի միջև կնքվել է գաղտնի ռազմական դաշինք
1914 սեպտեմբեր Հայտարարվել է հայ կամավորական ջոկատներ ստեղծելու մասին
1914 հոկտեմբերի 20 (նոյեմբերի 2) Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային
1914 դեկտեմբերի 9-1915 հունվարի 5 Սարիղամիշի ճակատամարտ, Էնվեր Փաշայի բանակի ջախջախումը
1915 փետրվար Երիտթուրքերի պարագլուխների գաղտնի խորհրդակցությունը, որն ընդունել է արևմտահայերի բնաջնջման որոշում
1915 ապրիլ Ինքնապաշտպանական կռիվները Շատախում
1915 ապրիլի 7-մայիսի 6 Վանի հերոսամարտը
1915 ապրիլի 15 Թալեաթի, Էնվերի ու Նազըմի ստորագրությամբ տեղական իշխանություններին ուղարկվել է արևմտահայերի համատարած բռնագաղթի ու բնաջնջման հրահանգ
1915 ապրիլի 24 Հայ մտավորականների ձերբակալումը Կ. Պոլսում, աքսորը և սպանությունը, Հայկական Մեծ եղեռնի սկիզբը

0

12

1915 մայիսի 12 Ռուսաստանի, Անգլիայի ու Ֆրանսիայի կառավարությունների հուշագիրը Թուրքիային՝ հայկական ջարդերին վերջ տալու մասին
1915 հունիսի 1-29 Շապին Գարահիսարի հերոսամարտը
1915 հուլիս Ռուսական զորքերի նահանջը, Վանի և Վասպուրականի հայերի մեծ գաղթը և ծանր կորուստները
1915 հուլիս Մշո ինքնապաշտպանությունը
1915 հուլիսի 29-սեպտեմբերի 13 Մուսա լեռան ինքնապաշտպանությունը
1915 օգոստոս Ցիմերվալդի կոնֆերանսի հրովարտակը, ուր ցավակցություն է հայտնվել պատերազմի զոհերի համար
1915 սեպտեմբերի 30-հոկտեմբերի 23 Ուրֆայի հայերի գոյամարտը
1915-1917 Թիֆլիսում հրատարակվել է բոլշևիկյան «Պայքար» թերթը
1916 հունվարի 1 Մոսկվայում լույս է տեսել «Հայկական լրաբեր» շաբաթաթերթը
1916 փետրվարի 3 Ռուսական զորքերը գրավել են Էրզրումը
1916 փետրվար Ռուսական զորքերը գրավել են Մուշը, Բիթլիսը, Մամախաթունը
1916 նոյեմբերի 14 Հուզումներ են սկսվել Ղափանի Կոնդուրովների պղնձաձուլական գործարանում
1916 նոյեմբերի 26 Ֆրանսիան հայերից կազմել է «Արևելյան լեգեոնը»
1917 փետրվարի 27 Բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հաղթանակը և ցարիզմի տապալումը Ռուսաստանում
1917 մարտ Երևանում, Ալեքսանդրապոլում, Սարիղամիշում, Կարսում, Նոր Բայազետում և այլուր ստեղծվել են բանվորների, զինվորների դեպուտատների և գյուղացիական խորհուրդներ
1917 մարտի 9 Ժամանակավոր կառավարությունը վերացրել է Կովկասի փոխարքայությունը և ստեղծել է Անդրկովկասյան հատուկ կոմիտե (Օզակոմ)
1917 մարտի 16 Թիֆլիսում հիմնվել է «Հայ ժողովրդական կուսակցությունը»
1917 ապրիլի 24-29 Պետրոգրադում կայացել բոլշևիկների կուսակցության համառուսաստանյան յոթերորդ (ապրիլյան) կոնֆերանսը
1917 մայիսի 2 Երևանում բացվել է արևմտահայերի առաջին համագումարը
1917 հուլիսի 5 Երևանի բանվոր-ծառայողների ցույցերը ժամանակավոր կառավարության դեմ
1917 հուլիսի 19 Բոլշևիկները Ալեքսանդրապոլում կազմակերպել են բանվոր-ծառայողների և զինվորների մեծ ցույց
1917 հուլիսի 26 Իր աշխատանքը սկսել է ՌՍԴԲԿ վեցերորդ համագումարը
1917 օգոստոսի 15 Ալավերդու բանվորների գործադուլը
1917 սեպտեմբերի 29 Թիֆլիսում բացվել է Հայոց ազգային խորհուրդը որտեղ ընտրվել է հայոց ազգային խորհուրդ
1917 հոկտեմբերի 2-7 Թիֆլիսում կայացել է ՌՍԴԲ(բ)Կ Կովկասյան կազմակերպությունների առաջին համագումարը
1917 հոկտեմբերի 25 (նոյեմբերի 7) Հոկտեմբերյան Սոցիալիստական հեղափոխության հաղթանակը
1917 նոյեմբերի 3-24 Երևանում, Ալեքսանդրապոլում, Ալավերդիում, Ղարաքիլիսայում, Կարսում, Սարիղամիշում, Ջալալօղլիում և այլ վայրերում տեղի են ունեցել բազմամարդ միտինգներ, որոնց մասնակիցները ողջունել են Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը
1917 նոյեմբերի 15 Թիֆլիսում կազմվել է Անդրկովկասյան կոմիսարիատը
1917 դեկտեմբերի 16 Խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհը, Լենինի նախագահությամբ, Բաքվի խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանին նշանակել է Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար
1917-1918 Թիֆլիսում լույս է տեսել «Բանվորի կռիվը» թերթը
1917 դեկտեմբերի 29 Խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհն ընդունել է Թուրքահայաստանի մասին դեկրետը
1917 դեկտեմբեր Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից Մոսկվայում ստեղծվել է Հայկական գործերի կոմիսարիատը
1918 հունվարի 19 Բաքվում լույս է տեսել «Բանվորի խոսք» շաբաթաթերթը
1918 փետրվարի 10 Թիֆլիսում բացվել է Անդրկովկասյան սեյմը
1918 փետրվարի 27 Թիֆլիսում լույս է տեսել «Բանվոր» օրաթերթը
1918 մարտի 3 Ստորագրվել է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը
1918 մարտի 6 Պետրոգրադում բացվել է ՌԿ(բ)Կ յոթերորդ համագումարը
1918 մարտի 12 Թուրքական բանակը գրավել է էրզրումը
1918 ապրիլի 13 Խորհրդային Ռուսաստանի կառավարության բողոքի հեռագիրը թուրքական բանակի՝ դեպի Անդրկովկաս առաջ շարժվելու և խաղաղ բնակչությանը բնաջնջելու առթիվ
1918 ապրիլի 22 Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարել է անկախ
1918 ապրիլի 25 Բաքվում կազմվել է ժողկոմխորհ՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ (Բաքվի կոմունա)
1918 ապրիլի 25 Թուրքական բանակը գրավել է Կարսը
1918 մայիսի 15 Թուրքական բանակը գրավել է Ալեքսանդրապոլը
1918 մայիսի 22-26 Սարդարապատի հերոսամարտը, թուրքական բանակի ջախջախումը
1918 մայիսի 25-28 Ղարաքիլիսայի ճակատամարտը

0

13

1918 մայիսի 26-28 Ցրվել է Անդրկովկասյան սեյմը, Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը հայտարարվել են անկախ հանրապետություններ
1918 հունիսի 4 Թուրքիայի և հայոց ազգային խորհրդի պատվիրակության միջև կնքվել է Բաթումի պայմանագիրը
1918 հուլիսի 31 Բաքվում ժամանակավորապես ընկել է խորհրդային իշխանությունը
1918 սեպտեմբերի 19 Արարայի (Պաղեստին) ճակատամարտը, Արևելյան (Հայկական) լեգեոնի մարտիկների հաղթանակը թուրքական զորքերի դեմ
1918 սեպտեմբերի 20 Բաքվի 26 կոմիսարների գնդակահարությունը անդրկասպյան ավազուտներում
1918 դեկտեմբերի 9-31 Դաշնակցականների և մենշևիկների արկածախնդրական քաղաքականության հետևանքով տեղի է ունեցել հայ-վրացական զինված ընդհարում
1919 հունվարի 9 Թիֆլիսում, Անտանտի զինվորական գործիչների ղեկավարությամբ, բացվել է դաշնակցական և մենշևիկյան կառավարությունների ներկայացուցիչների կոնֆերանս, որի որոշմամբ Լոռին հայտարարվել է «Չեզոք գոտի»
1919 մարտի 18 Մոսկվայում բացվել է ՌԿ(բ)Կ ութերորդ համագումարը
1919 ապրիլի 8 Գործադուլ հայտարարել են Երևանի երկաթուղային բանվոր-ծառայողները
1919 ապրիլի 20 Երևանում ստեղծվել է «Սպարտակ» կազմակերպությունը
1919 օգոստոսի 1 Երևանում բացվել է Հայաստանի բուրժուական հանրապետության պառլամենտը
1919 սեպտեմբեր Երևանում տեղի է ունեցել Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների ներկայացուցիչների ընդհատակյա խորհրդակցություն, որն ընտրել է ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտե՝

Արմենկոմ
1919 հոկտեմբերի 30 Սկսվել է Ալեքսանդրապոլի տպարանի բանվորների գործադուլը
1920 հունվարի 6 Ալեքսանդրապոլի երկաթուղային կայարանում տեղի է ունեցել խոշոր գործադուլ
1920 հունվարի 19-20 Երևանում տեղի է ունեցել Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների առաջին ընդհատակյա կոնֆերանսը
1920 մարտի 29 Մոսկվայում բացվել է ՌԿ(բ)Կ իններորդ համագումարը
1920 ապրիլի 23 Ալեքսանդրապոլում տեղի է ունեցել աշխատավորության հակակառավարական ցույց
1920 ապրիլի 28 Խորհրդային իշխանության հաստատումը Ադրբեջանում
1920 մայիսի 1 Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում և Հայաստանի այլ վայրերում կոմունիստների ղեկավարությամբ Տեղի են ունեցել խոշոր ցույցեր դաշնակցական կառավարության դեմ
1920 մայիսի 7 Ալեքսանդրապոլում տեղի է ունեցել Ալեքսանդրապոլի, Կարսի, Սարիղամիշի, Քյավթառլուի, Ղազախ-Շամշադինի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդակցություն՝ Արմենկոմի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցությունը զինված ապստամբությունը ղեկավարելու համար կազմել է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե
1920 մայիսի 10 Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտեն Ալեքսանդրապոլում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում, հայտարարել է Խորհրդային իշխանություն
1920 մայիս Զինված ապստամբություններ տեղի են ունեցել Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Իջևանում, Դիլիջանում, Ղազախում, Շամշադինում, Զանգեզուրում և այլուր
1920 մայիսի 31 Մոսկվայում բանակցություններ են սկսվել Խորհրդային Ռուսաստանի ներկայցուցիչների և Հայաստանի կառավարության պատվիրակության միջև
1920 հունիս ՌԿ(բ)Կ Հայաստանի կազմակերպությունները ձևավորվել են որպես Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցություն
1920 օգոստոսի 10 Սևր քաղաքում (Փարիզի մոտ) դաշնակիցների և Թուրքիայի սուլթանական կառավարության միջև կնքվել է դաշնագիր
1920 օգոստոսի 10 ՌՍՖՍՀ լիազոր-ներկայացուցիչ Բորիս Լեգրանը Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ Թիֆլիսում կնքել է համաձայնագիր
1920 սեպտեմբերի 22 Սկսվել է թուրքական բանակի ներխուժումը Արևելյան Հայաստան
1920 հոկտեմբերի 8 Հրապարակվել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի կոչը դաշնակցական կառավարությունը տապալելու մասին
1920 հոկտեմբերի 11 Դաշնակցական կառավարության հետ բանակցություններ վարելու համար Երևան ժամանել է Խորհրդային Ռուսաստանի պատվիրակությունը
1920 նոյեմբերի 15-28 Հեղափոխական ելույթներ Տեղի են ունեցել Շիրակի, Նոր Բայազետի, Դարալագյազի, Ախտայի, Ապարանի, Էջմիածնի, Իջևանի, Դիլիջանի, Շամշադինի և Հայաստանի այլ շրջաններում
1920 նոյեմբերի 29 Հայաստանում հաստատվել է Խորհրդային իշխանություն
1920 նոյեմբերի 30 ՀԽՍՀ Հեղկոմը Հայաստանի ապստամբ բանվորների և գյուղացիների անունից հեռագիր ուղարկել է Լենինին
1920 դեկտեմբերի 2 Լենինը ողջույնի հեռագիր ուղարկել է Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ Սարգիս Կասյանին
1920 դեկտեմբերի 2 Դաշնակցական կառավարության պատվիրակությունը Ալեքսանդրապոլում թուրքական զավթիչների հետ կնքել է Հայաստանը անդամահատող և ստրկացնող ապօրինի

պայմանագիր
1920 դեկտեմբերի 4 Երևան ժամանել է ՀԽՍՀ Հեղկոմը
1920 դեկտեմբերի 5 Երևանում լույս է տեսել ՀԿ(բ)Կ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» հայերեն օրաթերթի առաջին համարը
1920 դեկտեմբերի 6 ՀԽՍՀ Հեղկոմի դեկրետով հանրապետության սահմաններում պետական լեզու ճանաչվել է հայերենը
1920 դեկտեմբերի 10 ՀԽՍՀ Հեղկոմը դեկրետ ընդունել է բանկերի ազգայն ացման մասին
1920 դեկտեմբերի 13 Լենինն ընդունել է ՀԽՍՀ Հեղկոմի անդամներ Ասքանազ Մռավյանին և Սահակ Տեր-Գաբրիելյանին
1920 դեկտեմբերի 13 ՀԽՍՀ ներքին գործերի ժողկոմատի հրամանը հին վարչական հիմնարկներն ու պաշտոնները վերացնելու մասին
1920 դեկտեմբերի 17 ՀԽՍՀ Հեղկոմի դեկրետով Հայաստանի բոլոր կուլտուր-կրթական հիմնարկները պետականացվել են
1920 դեկտեմբերի 18 ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի հրամանով վերացվել են հին դատարանները
1920 դեկտեմբերի 25 Դաշնակցականները կազմել են այսպես կոչված «Ինքնավար Սյունիքի կառավարություն» (1921-ի ապրիլի 26-ին այն վերակազմվել է և կոչվել է «Լեռնահայաստանի կառավարություն»),
1920 դեկտեմբերի 28 ՀԽՍՀ Հեղկոմն ընդունել է դեկրետ հողի ազգայնացման մասին
1921 հունվարի 21 ՀԽՍՀ Հեղկոմն ընդունել է դեկրետ ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության խորհուրդ՝ ժողտնտխորհ, կազմակերպելու մասին
1921 հունվարի 23 Երևանի Ժողովրդական համալսարանի հանդիսավոր բացումը (1923-ից պետական համալսարան)
1921 փետրվարի 5 ՀԽՍՀ Հեղկոմն ընդունել է դեկրետ Էջմիածնի մատենադարանի և թանգարանի բազայի վրա Հայաստանի կուլտուր-պատմական գիտական ինստիտուտ հիմնելու մասին
1921 փետրվարի 12 Սկսվել է Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու «Չեզոք գոտու» աշխատավորության ապստամբությունը
1921 փետրվարի 13 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը
1921 փետրվարի 25 Խորհրդային իշխանության հաստատումը Վրաստանում
1921 փետրվարի 26 Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվել է Հայաստանի հյուսիսային գավառների Ռազմահեղափոխական կոմիտե
1921 մարտի 8 Մոսկվայում բացվել է ՌԿ(բ)Կ տասներորդ համագումարը
1921 մարտի 16 Մոսկվայում կնքվել է ՌԽՖՍՀ կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև
1921 ապրիլի 2 Երևանն ազատագրվել է դաշնակցական խռովարարներից
1921 ապրիլի 14 Լենինի պատմական նամակը Ադրրեջանի, Վրաստանի, Հայաստանի, Դաղստանի և Լեռնականների հանրապետության կոմունիստներին
1921 ապրիլի 22 Ալեքսանդրապոլն ազատագրվել է թուրքական զավթիչներից
1921 մայիսի 21 ՀԽՍՀ Հեղկոմը վերակազմվել է ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի
1921 հունիսի 24 ՀԽՍՀ Ժողկոմխորհի դեկրետը պարենմասնատրումը պարենհարկով փոխարինելու մասին
1921 հունիսի 26- հուլիսի 13 Քաղաքացիական կռիվները Զանգեզուրում
1921 հունիս Հայաստանում ստեղծվել են առաջին Խորհրդային տնտեսությունները

0

14

1921 օգոստոսի 21 Երևանում բացվել է Հայաստանի կոմերիտմիության առաջին համագումարը
1921 օգոստոսի 22 Երևանում բացվել է Հայաստանի արհեստակցական միությունների առաջին համագումարը
1921 սեպտեմբերի 21 ՀԽՍՀ ժողկոմխորհն ընդունել է դեկրետ Հայաստանում անգրագիտությունը վերացնելու մասին
1921 սեպտեմբերի 29 ՌՍՖՍՀ Կենտգործկոմն ընդունել է դեկրետ «Լազարյան ճեմարանը Խորհրդային Հայաստանի կուլտուրայի տուն վերանվանելու և նրա բոլոր նյութական ու կուլտուրական արժեքները Խորհրդային Հայաստանի կառավարության տրամադրության տակ դնելու մասին»
1921 հոկտեմբերի 13 Կարսի պայմանագիրը
1921 դեկտեմբերի 1 Հայաստանում սկսվում են գյուղական, գավառակային և գավառային խորհուրդների առաջին ընտրությունները
1921 դեկտեմբեր Սկսվել է հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան
1921 Սփյուռքում ձևավորվել է ռամկավար ազատականների կուսակցությունը
1922 հունվարի 26 Երևանում բացվել է Հկ(բ)կ առաջին համագումարը
1922 հունվարի 26 Երևանում բացվել է առաջին պետական դրամատիկական թատրոնը
1922 հունվարի 30 Երևանում բացվել է ՀԽՍՀ բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայինների պատգամավորների խորհուրդների առաջին համագումարը
1922 փետրվարի 3 ՀԽՍՀ խորհուրդների առաջին համագումարը հաստատել է ՀԽՍՀ առաջին սահմանադրությունը
1922 փետրվարի 19 Թիֆլիսում բացվել է Անդրկովկասյան կոմունիստական կազմակերպությունների առաջին համագումարը
1922 մարտի 12 Թիֆլիսում տեղի է ունեցել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի Կենտգործկոմների ներկայացուցիչների լիազոր կոնֆերանսը, որը հաստատել է Անդրկովկասյան ֆեդերացիայի ստեղծման դաշնակցային պայմանագիրը
1922 մարտի 27 Բացվել է ՌԿ(բ)Կ տասնմեկերորդ համագումարը
1922 նոյեմբերի 7 Երևանում բացվել է պետական հանրային գրադարանը
1922 նոյեմբերի 7 Երևանում բացվել է պետական թանգարանը
1922 նոյեմբերի 29 Երևանում բացվել է ՀԽՍՀ խորհուրդների երկրորդ համագումարը
1922 դեկտեմբերի 10 Բաքվում բացվել է Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը որոշել է ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ
1922 դեկտեմբերի 30 Խորհուրդների համամիութենական առաջին համագումարում կազմավորվել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը
1923 հունվարի 29 տեղի է ունեցել Երևանի առաջին բանֆակի հանդիսավոր բացումը
1923 մարտի 13 Երևանում բացվել է ՀԿ(բ)Կ երկրորդ համագումարը
1923 մարտի 20 Թիֆլիսում բացվել է Անդրկովկասյան կոմունիստական կազմակերպությունների երկրորդ համագումարը
1923 ապրիլի 16 ՀԽՍՀ ժողկոմխորհը որոշում ընդունել է Խորհչդային Հայաստանի պետկինո (հետագայում Հայկինո) ստեղծելու մասին
1923 ապրիլի 17 Մոսկվայում բացվել է ՌԿ(բ)Կ տասներկուերորդ համագումարը
1923 մայիսի 5 լույս է տեսել ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը
1923 հունիսի 2 ՀԽՍՀ Կենտգործկոմը որոշում ընդունել է «Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան» սահմանելու մասին
1923 դեկտեմբերի 1 Երևանում բացվել է Հայաստանի պետական կոնսերվատորիան
1923 դեկտեմբերի 4 Երևանում բացվել է ՀԽՍՀ խորհուրդների երրորդ համագումարը
1924 հունվարի 21 Լենինի մահը
1924 փետրվարի 26 ՍՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվել է Լենինական
1924 մայիսի 5 Երևանում բացվել է ՀԿ(բ)Կ երրորդ համագումարը
1924 մայիսի 13 Թիֆլիսում բացվել է Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների երրորդ համագումարը
1924 մայիսի 23 Մոսկվայում բացվել է ՌԿ(բ)Կ տասներեքերորդ համագումարը
1924 նոյեմբերի 7 Շարք է մտել Ղափանի պղնձաձուլարանը
1925 մարտի 12 Երևանում բացվել է ՀԽՍՀ խորհուրդներիի հինգերորդ համագումարը
1925 ապրիլի 27 Երևանում բացվել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը
1925 հունիսի 21 Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը
1925 նոյեմբերի 30 Երևանում բացվել է ՀԿ(բ)Կ չորրորդ համագումարը
1925 դեկտեմբերի 5 Թիֆլիսում բացվել է Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների չորրորդ համագումարը
1925 դեկտեմբերի 18 Մոսկվայում բացվել է այաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության համագումարները
1926 մայիսի 16 Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի գործարկումը
1926 օգոստոսի 26 Բացվել է «Արզնի» առողջարանը
1927 մարտի 20 Երևանում բացվել է ՀԽՍՀ խորհուրդների հինգերորդ համագումարը
1927 նոյեմբերի 13 Բացվել է ՀԿ(բ)Կ հինգերորդ համագումարը
1927 նոյեմբերի 21 Թիֆլիսում բացվել է Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների հինգերորդ համագումարը
1927 դեկտեմբերի 2 Մոսկվայում բացվել է ՀամԿ(բ)Կ տասնհինգերորդ համագումարը
1928 նոյեմբերի 1 Լենինականում բացվել է Հայաստանի պետական երկրորդ դրամատիկ թատրոնը
1928 նոյեմբերի 17 Երևանում բացվել է Հայաստանի կոլտնտեսությունների առաջին համագումարը
1928 նոյեմբերի 29 Տեղի է ունեցել Լենինականի տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի գործարկումը
1929 հունվարի 20 Բացվել է ՀԿ(բ)Կ վեցերորդ համագումարը
1929 ապրիլի 7 Բացվել է ՀԽՍՀ խորհուրդների վեցերորդ համագումարը, որտեղ հաստատվել է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության զարգացման առաջին հնգամյա պլանը
1929 նոյեմբերի 29 Բացվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը
1929 նոյեմբերի 29 Տեղի է ունեցել Լենինական-Արթիկ երկաթգծի հանդիսավոր բացումը
1930 մարտի 1 Սկսել է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը
1930 մայիսի 24 Երևանում բացվել է ՀԿ(բ)Կ յոթերորդ համագումարը
1930 հունիսի 5 Թիֆլիսում բացվել է Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների վեցերորդ համագումարը
1930 հունիսի 26 Բացվել է ՀամԿ(բ)Կ տասնվեցերորդ համագումարը
1930 հուլիսի 25 ՀամԿ(բ)Կ Կենտկոմը որոշում ընդունել է ընդհանուր պարտադիր տարրական ուսուցում մտցնելու մասին
1930 օգոստոսի 5 ՀԽՍՀ Կենտգործկոմը և ժողկոմխորհը որոշում ընդունել են ՀԽՍՀ գավառները վերացնելու մասին, Հանրապետությունը բաժանվել է 25 շրջանի
1930 նոյեմբերի 1 ՀԽՍՀ ժողկոմխորհը որոշում ընդունել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը վերակառուցելու և այն գիտությունների ինստիտուտ վերանվանելու մասին
1930 նոյեմբերի 29 Բացվել է Փոքր Սարդարապատի ջրանցքը
1931 փետրվարի 14 Երևանում բացվել է ՀԽՍՀ խորհուրդների յոթերորդ համագումարը
1932 հունվարի 3 Երևանում տեղի է ունեցել Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հանդիսավոր բացումը
1932 հունվարի 17 Բացվել է ՀԿ(բ)Կ ութերորդ համագումարը
1932 փետրվարի 23 Երևանում լույս է տեսել Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթի» առաջին համարը
1932 ապրիլի 9 Կազմակերպվել են Հայաստանի խորհրդային գրողների միությունը, Խորհրդային Հայաստանի երաժիշտների միությունը, խորհրդային նկարիչների ու կերպարվեստի աշխատողների միությունը և խորհրդային ճարտարապետների միությունը
1932 նոյեմբերի 5 Տեղի է ունեցել Երևանի երկրորդ հիդրոկայանի գործարկումը
1932 նոյեմբերի 15 Տեղի է ունեցել Զորագէ սի հանդիսավոր գործարկումը
1933 հունվարի 12 Գործարկվել է Երևանի տրամվայը
1933 հունվարի 20 Տեղի է ունեցել ՀԽՍՀ պետական օպերայի հանդիսավոր բացումը

0

15

1933 նոյեմբերի 29 Գործարկվել են Կիրովականի քիմիական կոմբինատը և Դավալուի (Արարատ) ցեմենտի գործարանը
1934 հունվարի 10 Երևանում բացվել է ՀԿ(բ)Կ իններորդ համագումարը
1934 հունվարի 15 Թիֆլիսում բացվել է Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների յոթերորդ համագումարը
1934 հունվարի 27 Բացվել է ՀամԿ(բ)Կ տասնյոթերորդ համագումարը
1934 հուլիսի 12 լույս է տեսել ՀԿ(բ)Կ Կենտկոմի, Երքաղկոմի և ՀԽՍՀ Կենտգործկոմի օրգան «Կոմունիստ» թերթի առաջին համարը
1934 օգոստոսի 1 Բացվել է Հայաստանի խորհրդային գրողների առաջին համագումարը
1934 սեպտեմբերի 6 Տեղի է ունեցել Ղափանի հարստացուցիչ ֆաբրիկայի հանդիսավոր բացումը
1934 նոյեմբերի 5 Բացվել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը
1934 նոյեմբերի 29 Գործարկվել է Երևան-Քանաքեռ երկաթգիծը
1935 հունվարի 10 Երևանում բացվել է ՀԽՍՀ խորհրդային ութերորդ համագումարը
1935 մայիս է կրան բարձրացավ «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը
1935 հունիսի 19 Երևանում բացվել է ՀԽՍՀ պետական պատմական թանգարանը
1935 հուլիսի 14 Տեղի է ունեցել ՍՍՀՍ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆի) հանդիսավոր հիմնադրումը
1936 նոյեմբերի 19 Բացվել է ՀԽՍՀ խորհրդային իններորդ արտակարգ համագումարը
1936 դեկտեմբերի 5 ՍՍՀՍ խորհրդների ութերորդ արտակարգ համագումարը հաստատել է ՍՍՀՍ նոր սահմանադրությունը
1936 դեկտեմբերի 5 Շարք է մտել Քանաքեռի Հէ Կ-ը
1937 մարտի 23 ՀԽՍՀ խորհուրդների իններորդ համագումարը հաստատել է Հայկական ՍՍՀ նոր սահմանադրությունը
1937 մայիսի 26 Բացվել է ՀԿ(բ)Կ տասներորդ համագումարը
1937 նոյեմբերի 15 Տեղի է ունեցել Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հանդիսավոր բացումը Երևանում
1937 դեկտեմբերի 17 Տեղի են ունեցել ՍՍՀՍ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1938 հունիսի 2 Բացվել է ՀԿ(բ)Կ տասնմեկերորդ համագումարը
1938 հունիսի 12 Տեղի են ունեցել Հայկական ՍՍՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1938 հուլիսի 12 Բացվել է ՀԽՍՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը
1939 փետրվարի 26 Բացվել է ՀԿ(բ)Կ տասներկուերորդ համագումարը
1939 մարտի 10 Բացվել է ՀամԿ(բ)Կ տասնութերորդ համագումարը
1939 սեպտեմբերի 15 Սկսվել է «Սասունցի Դավիթ» է պոսի 1000-ամյակի տոնակատարությունը
1939 հոկտեմբերի 20 Մոսկվայում բացվել է հայկական արվեստի տասնօրյակը
1940 մարտի 11 Բացվել է Հկ(բ)կ տասներեքերորդ համագումարը
1940 մարտ Շահագործման է հանձնվել Երևանի Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը
1940 նոյեմբերի 24 Տեղի է ունեցել Լենինի հուշարձանի հանդիսավոր բացումը Երևանի Լենինի հրապարակում
1941 մայիսի 10 Մոսկվայում սկսվել է հայ գրականության տասնօրյակը
1941 մայիսի 25 Տեղի է ունեցել Մոսկվայի համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի հայկական տաղավարի հանդիսավոր բացումը
1941 հունիսի 22 Ֆաշիստական Գերմանիան հարձակվել է Խորհրդային Միության վրա, սկսվել է խորհրդային ժողովրդի Հայրենական մեծ պատերազմը
1941 օգոստոսի 17 Հրապարակվել է Խորհրդային Հայաստանի գիտության, արվեստի ու գրականության մի խումբ աչքի ընկնող գործիչների դիմումը արտասահմանյան երկրների բոլոր հայերին՝ ֆաշիզմի դեմ պայքարելու համար
1941 օգոստոսի 25 «Պրավդա»-ում լույս է տեսել առաջնորդող հոդված «Հայ ժողովուրդը Խորհրդային Միության ազատագրական պատերազմի մարտական մասնակիցն է » վերնագրով
1941 դեկտեմբեր Երևանում կազմավորվել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ
1942 հունվար Կերչի թերակղզում, մարտական իրադրության մեջ, ձևավորվել է 390-րդ հայկական դիվիզիան, Հայաստանում գտնվող 409-րդ դիվիզիան համալրվելով հայ ռազմիկներով ու սպաներով, վերանվանվել է Հայկական դիվիզիա
1942 ապրիլ Հայաստանում ձևավորվել է 408-րդ Հայկական հրաձգային դիվիզիան
1942 Հիմնադրվել է Լենինի անվան հայէլեկտրագործարանը
1943 հոկտեմբերի 9 Թաման թերակղզու ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար Գերագույն գլխավոր հրամանատարության հրամանով 89-րդ հրաձգային դիվիզիային շնորհվել է Թամանյան կոչում
1943 նոյեմբերի 29 Բացվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիան

0

16

1944 մարտի 18 ՄարտաՇարք է մտել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը ստեղծվել է ր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով
1944 նոյեմբերի 20 Հիմնադրվել է արտասահմանի հետ մշակութային կապի հայկական ընկերությանը
1945 հունվարի 12 Երևանում բացվել է Հայաստանի կոմպոզիտորների առաջին համագումարը
1945 մարտ Ռամկավար ազատական կուսակցության, Ամերիկահայ առաջադիմական միության և հնչակյան կուսակցության միջև կայացած համաձայնությամբ ստեղծվել է Ամերիկահայ ազգային խորհուրդ
1945 մայիսի 9 Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը
1945 օգոստոսի 27 Երևանում բացվել է Հայաստանի խորհրդային նկարիչների միության առաջին համագումարը
1945 հոկտեմբեր Երևանում բացվել են գեղարվեստաթատերական և ֆիզկուլտուրայի ինստիտուտները
1946 մարտի 27 ՀԽՍՀ գերագույն խորհրդի Նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ մինիստրությունների վերակազմելու մասին
1946 հուլիսի 2 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան
1947 հունվարի 4 Տեղի են ունեցել ՀԽՍՀ երկրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1947 ապրիլի 30 ԱՄՆ-ում հրավիրվել է համաշխարհային հայկական կոնգրես
1947 օգոստոսի 23 ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի որոշմամբ կազմակերպվել է ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական ֆիլիալը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ինստիտուտը
1947 Նյու Յորքում ձևավորվել է ամերիկահայ «Միջհայրենակցական միությունը»
1948 նոյեմբերի 12 Բացվել է ՀԿ(բ)Կ տասնչորսերորդ համագումարը
1949 մարտի 16 Բացվել է Հայաստանի թատերական ընկերության առաջին համագումարը
1949 նոյեմբերի 11 Գործարկվել է Սևանի հիդրոէլեկտրակայանը
1950 Շահագործման են հանձնվել Քանաքեռի ալյումինի և Երևանի պոլիվինիլացետատի գործարանները
1951 փետրվարի 25 Տեղի են ունեցել ՀԽՍՀ երրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1951 մարտի 20 Բացվել է ՀԿ(բ)Կ տասնհինգերորդ համագումարը
1951 Շահագործման են հանձնվել Երևանի էլեկտրալամպերի գործարանը, բրդյա նուրբ գործվածքների կոմբինատը և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը
1952 սեպտեմբերի 20 Բացվել է ՀԿ(բ)Կ տասնվեցերորդ համագումարը
1952 հոկտեմբերի 5 Բացվել է ՍՄԿԿ տասնիններորդ համագումարը
1952 Շահագործման են հանձնվել Շահումյանի շրջանի Լենինի անվան մետաքսի և Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատները
1953 ապրիլի 26 Ավարտվել է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությանը
1954 փետրվարի 14 Բացվել է ՀԿԿ տասնյոթերորդ համագումարը
1955 մարտի 6 Տեղի են ունեցել ՀԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1955 Հիմնադրվել է Բեյրութի Հայկազյան քոլեջի հայագիտական ամբիոնը, ԱՄՆ-ում՝ Հայագիտական ազգային ընկերությունը
1956 հունվարի 19 Բացվել է ՀԿԿ տասնութերորդ համագումարը
1956 փետրվարի 14 Բացվել է ՍՄԿԿ քսաներորդ համագումարը
1957 հունիսի 6 Ստեղծվել է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության խորհուրդ՝ ժողտնտխորհ
1957 հոկտեբերի 11 լույս է տեսել «Երևան» (այժմ՝ «Երեկոյան Երևան») թերթի առաջին համարը
1957 նոյեմբերի 17 Շահագործման է հանձնվել Երևան-Ախտա (այժմ՝ Հրազդան) երկաթուղին
1958 հունվարի 25 Բացվել է ՀԿԿ տասնիններորդ համագումարը
1958 նոյեմբերի 2 Գործարկվել է Արզնի-Շամիրամ ջրանցքի առաջին հերթը
1958 Շահագործման են հանձնվել Երևանի մետաղահատ հաստոցների, Չարենցավանի (Լուսավանի) ներտաշ հաստոցների, երկաթբետոնե կոնստրուկցիաների, Կիրովականի ճշգրիտ հաստոցների, Լենինականի հղկող հաստոցների գործարանները
1959 հունվարի 10 Բացվել է ՀԿԿ քսաներորդ արտահերթ համագումարը
1959 հունվարի 27 Բացվել է ՍՄԿԿ քսանմեկերորդ արտահերթ համագումարը
1959 մարտի 15 Տեղի են ունեցել ՀԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1959 նոյեմբերի 5 Գործարկվել է Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայանը
1959 դեկտեմբերի 3 Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը
1960 փետրվարի 10 Բացվել է ՀԿԿ քսանմեկերորդ համագումարը
1960 փետրվարի 10 Ավարտվել է Ղարաբաղ-Ղազախ-Երևան գազամուղի շինարարությունը
1960 սեպտեմբերի 26 Երևանում բացվել է Հայաստանի ուսուցիչների համագումարը
1960 նոյեմբերի 30 Երևանում բացվել է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը
1961 ապրիլի 29 Երևանում բացվել է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը
1961 օգոստոսի 12 ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումը «Սևանա լճի մակարդակը բնական պայմաններին մոտ բարձրության վրա պահպանելու նպատակով Արփա գետի ջրի մի մասը Սևանա լիճ շրջելու միջոցառումների մասին»
1961 սեպտեմբերի 21 Բացվել է ՀԿԿ քսաներկուերորդ համագումարը
1961 հոկտեմբերի 17 Բացվել է ՍՄԿԿ քսաներկուերորդ համագումարը
1962 մայիսի 27 Նշվել է հայ գրերի ստեղծող և հայ դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը

0

17

1962 հոկտեմբերի 12 Սկսվել է արտասահմանյան երկրներում ապրող հայերի նոր զանգվածային վերադարձը Խորհրդային Հայաստան
1962 նոյեմբերի 9 Շարք է մտել Կիրովականի արհեստական մետաքսաթելի գործարանը
1963 փետրվարի 13 Գործարկվել է Լուսավանի (Չարենցավանի) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը
1963 մարտի 17 Տեղի են ունեցել Հայկական ՍՍՀ վեցերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1963 ապրիլի 29 Գործարկվել է Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատը
1963 մայիսի 28 Գործարկվել է յոթնամյակի հսկաներից մեկը՝ Ագարակի պնղձամոլիբդենային կոմբինատը
1963 հոկտեմբերի 26 Նշվել է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը
1964 հունվարի 7 Բացվել է ՀԿԿ քսաներեքերորդ համագումարը
1964 հունիսի 25 Երևանում հիմնադրվել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն
1965 ապրիլի 22 Հրապարակվել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը «Գիտության և արվեստի բնագավառում Հայկական ՍՍՀ պետական մրցանակներ սահմանելու մասին»
1965 հունիսի 17 Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի արձանը
1965 նոյեմբերի 29 Երևանում բացվել է Միքայել Նալբանդյանի արձանը
1966 մարտի 3 Բացվել է ՀԿԿ քսանչորսերորդ համագումարը
1966 մարտի 29 Բացվել է ՍՄԿԿ քսաներեքերորդ համագումարը
1966 հունիսի 1 Հայկական խորհրդային հանրագիտարանի հրատարակումը կազմակերպելու միջոցառումների մասին ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը
1967 մարտի 19 Տեղի են ունեցել ՀԽՍՀ յոթերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1967 նոյեմբերի 5 Երևանում գործարկվել է էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը
1967 նոյեմբերի 28 Երևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը
1968 մայիսի 25 Տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը
1968 օգոստոսի 13 Շարք է մտել Մխչյանի ջրհան կայանը
1968 հոկտեմբերի 16 Խորհրդային Հայաստանը պարգևատրվել է Լենինի երկրորդ շքանշանով
1968 հոկտեմբերի 18 Նշվել է Երևանի հիմնադրման 2750-ամյակը
1969 սեպտեմբեր Նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակը
1969 նոյեմբերի 18 Ընդունվել է որոշում՝ գիտության և տեխնիկայի բնագավառում Հայկական ՍՍՀ պետական մրցանակներ հիմնելու մասին
1969 նոյեմբեր Նշվել է Կոմիտասի ծննդյան 100-ամյակը
1970 ապրիլ Հայ ժողովուրդը տոնել է Լենինի ծննդյան 100-ամյակը
1970 նոյեմբերի 23 Տեղի է ունեցել Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը
1970 նոյեմբեր Լրացել է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 50-ամյակը, հանրապետությունը պարգևատրվել է «Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշանով
1971 փետրվարի 25 Բացվել է ՀԿԿ քսանհինգերորդ համագումարը
1971 մարտի 30 Բացվել է ՍՄԿԿ քսանչորսերորդ համագումարը
1971 հունիսի 13 Տեղի են ունեցել ՀԽՍՀ ութերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1971 հունիսի 25 Երևանում հանդիսավոր նշվել է հայկական օպերայի 100-ամյակը
1971 դեկտեմբերի 17 Նշվել է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակը
1972 մարտի 20 Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվել է պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի
1972 հոկտեմբերի 27 Ավարտվել է Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը
1972 նոյեմբերի 3 Գաբրիել Սունդուկյանի հուշարձանի բացումը Երևանում
1972 դեկտեմբերի 12 Երևանում նշվել է ՍՍՀՄ կազմավորման 50-ամյակը
1973 հունվարի 24 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է ընդունել հայ պարբերական մամուլի կենտրոնական արխիվ ստեղծելու մասին
1973 Շահագործման են հանձնվել Իջևանի «Բենթոնիտ», Չարենցավանի լիզինի արտադրության, «Արզնի» հանքային ջրերի գործարանները, Երևանի կաշվի-գալանտերեայի, Կիրովականի կահույքի ֆաբրիկաները
1974 հունիսի 14 Երևանում տեղի է ունեցել Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի հանդիսավոր բացումը
1974 հունիսի 26 Երևանում տեղի է ունեցել Ալեքսանդր Թամանյանի արձանի հանդիսավոր բացումը
1974 օգոստոս Շահագործման է հանձնվել Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանի վերջին՝ 4-րդ էներգաբլոկը
1974 հոկտեմբերի 19 Երևանում ստեղծվել է ՍՍՀՍ առողջապահության մինիստրության կլինիկական ու փորձնական վիրաբուժության համամիութենական ինստիտուտ
1974 նոյեմբերի 28 Շահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը
1975 հունվարի 10 Երևանում բացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը
1975 հունիսի 15 Տեղի են ունեցել ՀԽՍՀ իններորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1975 հոկտեմբերի 30 Նշվել է Ավետիք Իսահակյանի ծննդյան 100-ամյակը
1976 հունվարի 20 Բացվել է ՀԿԿ քսանվեցերորդ համագումարը
1976 փետրվարի 24 Բացվել է ՍՄԿԿ քսանհինգերորդ համագումարը
1976 դեկտեմբերի 28 Շարք է մտել Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը
1977 փետրվարի 18 Երևանում բացվել է ականավոր զորավար Գայի (Հայկ Բժշկյանցի) արձանը
1977 մայիսի 18 Նշվել է Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 100-ամյակը
1977 օգոստոսի 13 ՀԿԿ Կենտկոմի, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի ու ՀԱՄԽ որոշումը՝ աշխատանքային ակնառու նվաճումների համար Հայկական ՍՍՀ պետական մրցանակներ սահմանելու մասին
1977 հոկտեմբերի 7 ՍՍՀՄ Գերագույն խորհրդի յոթերորդ (Արտահերթ) նստաշրջանը հաստատել է ՍՍՀՄ նոր սահմանադրությունը
1977 նոյեմբերի 4 Տեղի է ունեցել Տավուշի (Շամշադինի շրջան) ջրամբարի բացումը
1978 ապրիլի 14 Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը հաստատել է Հայկական ՍՍՀ սահմանադրությունը (Հիմնական օրենքը)
1978 մայիսի 19 Նշվել է Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 100-ամյակը
1978 մայիսի 31 Գործարկվել է Ազատի ջրամբարը (Արտաշատի շրջան)
1978 հուլիսի 28 Սպիտակում տեղի է ունեցել Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակին նվիրված հուշակաոայցի հանդիսավոր բացումը
1978 հոկտեմբերի 14 Երևանամ տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակին, Խորհրդային Հայաստանը պարգևատրվել է Լենինի երրորդ շքանշանով
1978 նոյեմբերի 21 Նշվել է Ստեփան Շահումյանի ծննդյան 100-ամյակը
1978 Շահագործման է հանձնվել Շամբի ՀԷԿը
1979 հունվարի 17 Սկսվել է համամիութենական մարդահամարը
1979 նոյեմբերի 19 Նշվել է Միքայել Նալբանդյանի ծննդյան 100-ամյակը
1979 դեկտեմբերի 31 Գործարկվել է Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը
1979 դեկտեմբերի 31 Տեղի է ունեցել Արփա-Սևան թունելի վերջին երկու հատվածների միակցումը
1980 փետրվարի 24 Տեղի են ունեցել ՀԽՍՀ տասներորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1980 ապրիլի 11 Նշվել է Մարտիրոս Սարյանի ծննդյան 100-ամյակը
1980 մայիսի 16 Նշվել է Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը
1980 հունիսի 27 ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը՝ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Գաբրիել Սունդուկյանի, Միքայել Նալբանդյանի և Ստեփան Զորյանի անվան ամենամյա մրցանակներ սահմանելու մասին
1980 սեպտեմբերի 16 Շարք է մտել Արփա-Սևան ստորգետնյա ջրամբարի գլխամասային հանգույցը՝ Կեչուտի ջրամբարը
1980 նոյեմբերի 22 Սահմանվել են Մեսրոպ Մաշտոցի, Պետրոս Ադամյանի, Անանիա Շիրակացու, Խաչատուր Աբովյանի, Մարտիրոս Սարյանի և Կոմիտասի անվան մրցանակներ՝ մշակույթի և գիտության սփյուռքահայ առաջադեմ գործիչներին շնորհելու համար
1980 նոյեմբերի 22 Գործարկվել է Ջողասի ջրամբարը
1980 նոյեմբերի 24 Երևանում բացվել է սփյուռքահայերի ներկայացուցիչների ժողովը
1980 նոյեմբերի 26 Երևանում տեղի է ունեցել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի բացումը
1981 հունվարի 22 Բացվել է ՀԿԿ քսանյոթերորդ համագումարը
1981 փետրվարի 23 Բացվել է ՍՄԿԿ քսանվեցերորդ համագումարը
1981 Շահագործման են հանձնվել Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը, «Զվարթնոց» օդանավակայանը, շարք է մտել Մասիս-Նուռնուս երկաթուղագիծը
1982 դեկտեմբերի 17 Հայ ժողովուրդը մեծ շուքով նշել է ՍՍՀՄ կազմակերպման 60-ամյակը
1982 Նշվել է պրոֆեսիոնալ հեղափոխական Կամոյի ծննդյան 100-ամյակը
1982 Շարք է մտել Իջևան-Դիլիջան երկաթուղագիծը՝ 30 կմ երկարությամբ

0

18

1983 Շարք է մտել Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը, Գորիս-Նախիջևան գազատարը
1984 հոկտեմբերի 14-18 Տոնվել է Գլաձորի համալսարանի հիմնադրման 700-ամյակը
1984 Ընդունվել է հանրակրթական և պրոֆեսիոնալ դպրոցի ռեֆորմի մասին օրենքը
1984 Երևանում ամբողջությամբ շահագործման է հանձնվել Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիրը
1985 փետրվարի 24 Տեղի են ունեցել ՀԽՍՀ տասնմեկերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները
1985 ապրիլի 23 Տեղի է ունեցել ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկել է «ՍՄԿԿ քսանյոթերորդ համագումարի հրավիրման և դրա նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող խնդիրների մասին» հարցը
1985 հոկտեմբերի 15 Տեղի է ունեցել ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկել է «ՍՄԿԿ ծրագրի նոր խմբագրության նախագծի մասին» հարցը
1985 Ավարտվել է Իջևան-Հրազդան երկաթուղագծի կառուցումը
1986 հունվարի 24 Տեղի է ունեցել ՀԿԿ քսանութերորդ համագումարը
1986 փետրվարի 25 Տեղի է ունեցել ՍՄԿԿ քսանյոթերորդ համագումարը
1987 հունվարի 27-28 Տեղի է ունեցել ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկել է վերակառուցման և կուսակցության կադրային քաղաքականության մասին հարցը
1987 հունիսի 25-26 Տեղի է ունեցել ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկել է «Կուսակցության խնդիրները է կոնոմիկայի կառավարման արմատական վերակառուցման ուղղությամբ» հարցը
1987 նոյեմբերի 2-3 Տեղի է ունեցել Մեծ հոկտեմբերի 70-ամյակին նվիրված ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի, ՍՍՀՄ Գերագույն խորհրդի և ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի համատեղ հանդիսավոր նիստը
1987 նոյեմբերի 20 Նշվել է Սայաթ-Նովայի ծննդյան 275-ամյակը
1988 փետրվարի 20 Արցախյան պատերազմի սկիզբ
1988 դեկտեմբերի 7 Սպիտակի երկրաշարժ
1990 Ղարաբաղյան շարժման ու ԽՍՀՄ փլուզման գործառույթների ներքո տեղի են ունեցել ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի ընտրությունները
1990 օգոստոսի 23 «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի ընդունումից հետո, 1990 օգոստոսի 24-ն, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստան, իսկ նորընտիր Գերագույն Խորհուրդը համարել Հայաստանի առաջին գումարման Գերագույն Խորհուրդ
1991 սեպտեմբերի 21 Անցկացվել է Հայաստանի անկախության հանրաքվեն

0

19

1991 սեպտեմբերի 23 ՀԽՍՀ Գերագույն խորուրդը հռչակել է Հայաստանի Հանրապետության անկախությունը
1991 հոկտեմբերի 16 Տեղի է ունեցել Հայաստանի նախագահական ընտրություններ, Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնել է Լևոն Տեր-Պետրոսյանը
1994 մայիսի 12 Արցախյան պատերազմի ավարտ
1995 հուլիսի 5 Համաժողովրդական հանրաքվեով ընդունվել է Հայաստանի Սահմանադրությունը, տեղի են ունեցել Ազգային ժողովի ընտրություններ
1996 սեպտեմբերի 22 Տեղի են ունեցել ՀՀ նախագահական երկրորդ ընտրությունները, Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում
1998 փետրվարի 3 Հանրապետության նախագահի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, հանրապետության բազմաթիվ այլ ղեկավարների և պատասխանատու աշխատողների հրաժարականը
1998 Տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ, որը կայացել է երկու փուլով։ Առաջին փուլում առավել ձայներ են ստացել երկու թեկնածուներ՝ Ռոբերտ Քոչարյանը և Կարեն Դեմիրճյանը։ Երկրորդ փուլի արդյունքներով ՀՀ նախագահ ընտրվել է Ռոբերտ Քոչարյանը
1999 Կազմավորվել է Ազգային ժողովը
1999 հոկտեմբերի 27 Տեղի է ունեցել Ազգային ժողովի ահաբեկչությունը, ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել
1999 հոկտեմբերի 27 Կազմավորվել էնոր կառավարություն
2003 փետրվարի 19 Տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, գործող նախագահը նորից դարձավ նախագահ
2003 մայիսի 25 Տեղի են ունեցել Ազգային ժողովի ընտրություններ
2005 նոյեմբերի 27 Հանրաքվեով ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը
2007 Տեղի են ունեցել Ազգային ժողովի ընտրություններ
2008 փետրվարի 19 Տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնել է Սերժ Սարգսյանը
2012 մայիսի 6 Ազգային ժողովի ընտրություններ
2013 փետրվարի 18 Տեղի են ունեցել ՀՀ նախագահական ընտրություններ
2015 դեկտեմբերի 6 Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որի արդյունքներով Հայաստանը անցավ կառավարման խորհրդարանական համակարգին
2016 ապրիլի 2-5 Քառօրյա պատերազմ
2017 ապրիլի 2 Ազգային ժողովի ընտրություններ
2018 ապրիլի 23-ից-մայիսի 8 Թավշյա հեղափոխություն
2018 մայիսի 8 Հայաստանի վարչապետ է դարձել Նիկոլ Փաշինյանը
2018 դեկտեմբերի 9 Անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ
2020 սեպտեմբեր 27 44-օրյա պատերազմի սկիզբ
2020 նոյեմբերի 10 44-օրյա պատերազմի ավարտը
2021 հունիսի 20 Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)
2022 սեպտեմբերի 13 Հայ-ադրբեջանական պատերազմ (2022) սկիզբ

0

20

Ծանոթագրություններ

E. Forrer «Hajassa-Azzi», Caucasica Leipzig 1931 N 9
E. Kretscmer «Die nationale Nome der armenier hajkh». Anzeiger der Akad der Wiss in Wien, phil-hist Klasse, 1932 N 1-7 ЖН 1933 N 7-8
Ադոնց Ն. «Հայաստանի պատմությունը», Երևան 1972, в переводе Адонц Н. «История Армении», Ереван 1972 Ավետիսյան Հ.Մ. «Հայկական լեռնաշխարհի և Հյուսիսային Միջագետքի պետական կազմավորումների քաղաքական պատմությունը մ.թ.ա. XVII||IX դդ», Երևան 2002, в переводе Аветисян Г. М. «Политическая история государственных образовании Армянского нагорья и северной Месопотамии в XVII||IX веках до н. э.», Ереван 2002 Թովմասյան Պ.Մ. «Հայկական լեռնաշխարհը և Միջագետքը», Երևան 2006, в переводе Товмасян М. П. «Армянское нагорье и Месопотамия», Ереван 2006 Քոսյան Ա.Վ. «Հայկական լեռնաշխարհի տեղանունները (ըստ խեթական սեպագիր աղբյուրների)», Երևան 2004, в переводе Косян А. В. «Топонимика Армянского нагорья (ըստ խեթական սեպագիր աղբյուրների)», Ереван 2004 «հայոց պատմություն», ՀՍՍՀ ԳԱ Երևան 1968, в переводе «История Армении» изд. АН АССР Ереван 1968 и тд.
Джаукян Г. Б. «О соотношении хайасского и армянского языков», ИФЖ 1988 N 1
Джаукян Г. Б. «О соотношении хайасского и армянского языков» Արխիվացված 2014-12-13 Wayback Machine, ИФЖ 1988 № 2 с. 87||88.
Այվազյան Ա. «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն)», Երևան, «Արտագերս», 1998 , 260 է ջ (на армянском), в переводе Айвазян А. "Освещение истории Армении в американской историографии: критический обзор", Ереван, изд. «Артагерс» 1998 260 с.
Թովմա Արծրունի և Անանուն, Պատմութիւն տանն Արծրունեաց, քննական բնագիրը, առաջաբանը և ծանոթագրությունները Մ. Հ. Դարբինյան-Մելիքյանի, Երևան, 2006, է ջ 194
Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտցւոյ Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1912, է ջ 132-133(այսուհետև՝ Հովհաննես Դրասխանակերտցի), Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան Պատմութիւն տիեզերական, Ս. Պետերբուրգ, 1885, է ջ 109 (այսուհետև՝ Ասողիկ)
Հովհաննես Դրասխանակերտցի, է ջ 133, Ասողիկ, է ջ 136, Նալբանդյան Հ., Արաբացի որտիկանները Հայաստանում, ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր» հասարակական գիտությունների (այսուհետև՝ «Տեղեկագիր»), 1956, թիվ 8, է ջ 122
Ասողիկ, է ջ 158
Ասողիկ, է ջ 110,Laurent J., նշվ. աշխ., է ջ 386
Ղաֆադարյան Կ., Մարիամ Սյունյաց իշխանուհու 874 թվականի արձանագրությունը Սևանում, է ջեր հայոց միջնադարյան մշակույթի և պատմության, I, Երևան, 2007, է ջ 165, Ստեփանոս Օրբելյան, է ջ 173-174
Հովհաննես Դրասխանակերտցի, է ջ 162-163
Թովմա Արծրունի և Անանուն, է ջ 262, Հովհաննես Դրասխանակերտցի, է ջ 175-176։ Ըստ Հովհաննես Դրասխանակերտցու՝ Հայոց թագավորի ուժերը 60 հազար է ին, իսկ համաձայն Թովմա Արծրունու՝ 100 հազար։ Ավելի հավանական է առաջին տվյալը։ Թուղխի ճակատամարտի թվական է համարվել նաև 896-ը (Լեո, Հայոց պատմություն, Երկերի ժողովածու, երկրորդ հատոր, Երևան, 1967, է ջ 521)։ Մովսես Կաղանկատվացու և Թովմա Արծրունու տվյալների համադրումով պարզվել է ճակատամարտի ստույգ թվականը՝ 898 (Adontz N., Taronites en armènie et à Byzance, Etudes Armèno-Byzantines, Lisbonne, 1965, 15 213, այսուհետև՝ EAB):
Հովհաննես Դրասխանակերտցի, է ջ 195-197
Թովմա Արծրունի և Անանուն, է ջ 314
Հովհաննես Դրասխանակերտցի, է ջ 214
Հովհաննես Դրասխանակերտցի, է ջ 218-219
Օրմանեան Մ., Ազգապատում, հ. Ա, սյունակ 1210
Թովմա Արծրունի և Անանուն, է ջ 315
Վարդան վարդապետ, է ջ 89
Ասողիկ, է ջ 184-185
Անանիա Մոկացի, Յաղագս ապստամբութեան տանն Աղուանից, է ջ 144
Օրմանեան Մ., Ազգապատում, հ. Ա, սյունակ 1371-1372
Ասողիկ, է ջ 187, Վարդան վարդապետ, է ջ 90, Մխիթար Անեցի, Մատեան աշխարհավէ պ հանդիսարանաց, աշխատասիրությամբ՝ Հ.Գ, Մարգարյանի, Երևան, 1983, է ջ 67 (այսուհետև՝ Մխիթար Անեցի)
Մխիթար Այրիվանեցի, է ջ 57, հմմտ. Ասողիկ, է ջ 282
Ասողիկ, է ջ 256
Բարթիկյան Հ., Հայաստանի նվաճումը Բյուզանդական կայսրության կողմից, նույնի՝ «Դիգենիս Ակրիտաս» է պոսը. Հարավային Հայաստանի նվաճումը Բյուզանդիայի կողմից, Հայ-բյուզանդական հետազոտություններ, հ. Ա, է ջ 219-225
Dèdèyan G., Les Armeniens entre Grecs, vol. 2, է ջ 37-48
Ըստ Միքայել Ասորու՝ Անտիոքի դուքս Բոհեմունդ III-ն այդ քայլը կատարել է ՝ այն համաձայնեցնելով Սալահ ադ-Դինի հետ (հմմտ. Ալիշան Ղ., է ջ 454, ծան. 2)
Տն. Ներսեսի Լամբրոնացւոյ Տարսոնի եպիսկոպոսի Ատենաբանութիւն եւ թուղթ եւ ճառք, Ընտիր մատենագիրք. Գրիգորի Կաթողիկոսի Տղայ, Ներսէ ս Լամբրոնացի, Վենետիկ, 1865, է ջ 207 (այսուհետև՝ Ներսես Լամբրոնացի, Ատենաբանութիւն եւ թուղթ եւ ճառք)
Ալիշան Ղ., Սիսուան, է ջ 465-466
Ալիշան Ղ., Սիսուան, է ջ 469
Սապպաղեան Պ., Հեթում Ա.ի Հեթում-Զապէ լ եւ երկլեզուեան դրամներու մասին, «Հայկազեան հայագիտական հանդէ ս», Պէ յրութ, 1980,հ. Ը, է ջ 233-248
Խաչիկեան Լ., Արտազի հայկական իշխանութիւնը եւ Ծործորի դպրոցը, է ջ 47
Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, է ջ 236
Մանր ժամանակագրություններ. XIII-XVIII դդ., հ. I, է ջ 84
Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վենետիկ, 1956, է ջ 252
Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ. ԺԳ դար, է ջ 512
Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ, յօրինել է Հ. Բարսեղ վրդ. Սարգիսեան, հ. Ա, Վենետիկ-Ս. Ղազար, 1914, է ջ 427
Մութաֆյան Կ., նշվ. աշխ., է ջ 442
Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ. ԺԳ դար, է ջ 691
Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ. ԺԳ դար, է ջ 718
Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Յակոբեանց, հ. չորրորդ, կազմեց՝ Նորայր եպս. Պողարեան, Երուսաղէ մ, 1969, է ջ 536
Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, է ջ 246
Մանր ժամանակագրություններ. XIII-XVIII դդ., հ. II, է ջ 178
Բասմաջեան Կ., Լեւոն Ե Լուսինեան վերջին թագաւոր Հայոց, հ. Ա, Պարիս, 1908, է ջ 23-24
Դեռևս 1870-ական թթ. սկզբին նա հայտնի էր դարձել Եվդոկիայում ծավալած մանկավարժական գործունեությամբ և «կապանոք ի Սևաստ տարուած է ր» որպես քաղաքականապես անբարեհույս, Կոստանդյան է ., Գարեգին Սրվանձտյանց, Երևան, 2008, է ջ 44
ՀԱԱ ֆ. 57, ց. 3, գ. 6, թ., նաև Դրօշակ, յունուար, 1901, թիվ 1(112)
Երկանյան Վ., Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում, Երևան, 1970, է ջ 230
Ալեքսանյան Կ., Պետրոս Մոճոռյանի հուշերը Կովկասի կառավարչապետ Գրիգորի Գոլցինին ահաբեկելու մասին, Բանբեր Հայաստանի արխիվների, Երևան, N 1, 2010, է ջ 121-128, Հովհաննիսյան Գ., Հնչակյան կուսակցության պատմություն (1887-1915 թթ.), Երևան, 2012, է ջ 145-146
Հայ ազգային և Հայաստանի ու Անդրկովկասի սոցիալիստական կուսակցությունների պատմության ակնարկներ (1885-1914), Երևան, 2003, է ջ 177-200
Հայրենիք, հունիսի 25, 1904, թիվ 259
Ստեփանյան Գ. Ս., Բաքու քաղաքի հայության պատմությունը, Երևան, 2011, է ջ 295
Տարօնի Արծիւ, 1949, թիվ 27, է ջ 16
Ներսիսյան Ա., Գևորգ Չավուշի սպանության առեղծվածը, Երևան, 1992, է ջ 33
Սիմոնյան Հր., Հայերի զանգավածային կոտորածները Կիլիկիայում, Երևան

0


Вы здесь » История Мира » Форум на Армянском. » Հայոց պատմությա&